Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի՞թե այսօր Հայաստանում հերթական ընտրությունների գնալու իրավիճակ է

Մի՞թե այսօր Հայաստանում հերթական ընտրությունների գնալու իրավիճակ է
17.10.2025 | 13:21

Եթե դեռ շարունակում եք հավատալ, որ քպ-ի կազմակերպած ընտրությունները կարող են օրինական լինել, որ սրանք չեն գնալու ամենաայլանդակ քայլերին այդ «ընտրությունները» կեղծելու և վերարտադրվելու համար, առնվազն ռոմանտիկ եք։

Արցախը հանձնեցին, արտահերթ չպահանջեցինք,

Եկեղեցու վրա հարձակվեցին,

ոչնչի դիմաց միջանցք տվեցին,

հայ գերիներին թողել են անպաշտպան Բաքվում,

ժամանակի հայ ամենամեծ բարերարին անհիմն բանտարկեցին,

եպիսկոպոսներին բանտարկեցին,

հիմա մի ամբողջ թեմ են բանտարկում՝

չկա պահանջ:

Բա էլ ե՞րբ, ո՞ր դեպքերում են պահանջում արտահերթ ընտրություններ:

Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4368

Մեկնաբանություններ