Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հավատը քաշեց ինձ այնտեղից, որտեղ կարծես վերջն էր

Հավատը քաշեց ինձ այնտեղից, որտեղ կարծես վերջն էր
28.10.2025 | 12:31

Շատերն են ինձ հարցնում․

«Դու իրո՞ք այդքան հավատում ես»։

Կամ ասում են․

- Դու անընդհատ գրում ես հավատից։

Եվ ավելացնում են․

- Եթե նույնիսկ չես գրում այդ բառը, տողատակերից զգացվում է։

Ես չեմ գրում։

Ես ապրում եմ նրան։

Հավատը քաշեց ինձ այնտեղից, որտեղ կարծես վերջն էր։

Երբ ուրիշների աչքերով կորած էի՝ նա ինձ նոր կյանք տվեց։

Այսօր ես ողջ եմ։

Այսօր ես շնչում եմ։

Սկսել եմ քայլել։

Եվ կքայլեմ՝ ավելի լավ, շնորհիվ իմ հավատքի։

Հավատս ինձ չթողեց։

Ամեն մթության մեջ կա լուսաբաց։

Ես բռնում եմ այն՝ սրտով, շնչով, ձեռքով։

Դա իմ ուժն է, իմ ուղին, իմ պատմությունը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5595

Մեկնաբանություններ