ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Ձեռքերդ հեռու հայոց եկեղեցուց»

«Ձեռքերդ հեռու հայոց եկեղեցուց»
28.11.2025 | 14:26

Ես երեկ գրել էի, որ այն, ինչ այս իշխանությունն արել է իրավապահ, դատական համակարգի հանդեպ աններելի է...կներեք, սխալվել եմ` ուրիշ ավելի աններելի բաներ կան: Օրինակ այն, ինչ անում են Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչը ոչ մի արդարացում ու ներում չունի: Այս արշավը ոչ միայն Մեծ խառնակչություն է, հանրությունը պառակտելու, էլ ավելի բզկտելու փորձ, այլ ուղղակի հանցագործություն մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:

Սկզբում եկեղեցիները չուլան անվանեց, հետո մտավ հոգևորականների անձնական կյանք ու «բարքերի ոստիկան» դարձավ, թե` եկեք պարզենք՝ ով է կուսակրոնության ուխտը խախտել: Բայց այն «ուխադրուժները», որոնք իր կողմն անցան, ինդուլգենցիա ստացան, ով չանցավ` նրանց պատերազմ հայտարարեց: Սիրտը կաթողիկոսի «գլուխն» է ուզում և հայոց եկեղեցին` տապալված...

Հետո սկսեց կարգալույծ և Մայր Աթոռից «աբիժնիկ» հոգևորականներից հերձվածողների բանակ ձևավորել ու սուրբ պատարագի կանոնակարգը փոխել:

Իսկ այսօր ինքն ու իր աղանդի փոքրաթիվ անդամները հասան սրբազանների դասին` եպիսկոպոսների մի խմբի կողմից եկեղեցին պառակտող, Վեհափառի ու Մայր Աթոռի դեմ ստորագրված հայտարարություն տարածեցին:

Ովքե՞ր են ստորագրել այդ հայտարարությունը.

Օֆշորի սկանդալից հայտնի, բազում քրեական գործերով անցնող մեկը:

Իր թեմում խայտառակ պատմության մեջ հայտնված, իր քահանայի ընտանիքը քանդած մեկը, ում տեղափոխել են այլ թեմ` սկանդալը մարելու համար:

Մեկը, ում զավակը բարձր պաշտոն էր զբաղեցնում Փաշինյանի թիմում:

Մեկը, ում անվան շուրջ սեքսուալ բնույթի տարբեր լուրեր կան...

Ես ահավոր չեմ սիրում այս թեմաները, բայց թվարկում եմ, որ ցույց տամ այս իշխանության փարիսեցիությունը, միջոցների մեջ խտրություն չդնելն ու այն, թե` «ովքեր են դատավորները»:

Եկեղեցու դեմ սկսված այս սրբապիղծ արշավը, այս ազգավնաս խառնակչությունը ոչ մի կեղծ նպատակի տակ հնարավոր չէ թաքցնել: Նման նպատակներին հավատացողները կամ մտավոր խնդիրներ ունեն, կամ իրենց մասնակցությունն այս սատանայական արշավին ամեն կերպ ուզում են արդարացնել` հստակ հասկանալով, թե ինչ է իրականում տեղի ունենում: Կարծում եմ՝ ժամանակն է համահայկական շարժում սկսելու. «Ձեռքերդ հեռու հայոց եկեղեցուց»:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ