Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում

Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում
24.12.2025 | 12:08

Նիկոլն այդքան հարված չի հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն, որքան՝ ներհասարակական հարաբերություններին:

Ճիշտ է` ինտենսիվության առումով, ողջ զինանոցն ուղղվում է Մայր Աթոռին, սակայն Եկեղեցու բնական իմունիտետն ու հանրային վստահության բարձր աստիճանը որոշակիորեն մեղմում են դրանց վտանգավորությունը:

Լրիվ հակառակն է ներհանրային հարաբերություններում: Փաշինյանը մի մեծ հարված դեռ 2018-ին է երկրին հասցրել` թունավորել հանրային մթնոլորտը և թշնամության մեծ չափաքանակ ներարկել:

Այս պրոցեսը վերջին 7-8 տարիներին տարբեր դոզաներով ներարկվել է և ներկայումս Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքի շրջանակներում իշխանությունը էականորեն մեծացնում է հանրություն իջեցվող թշնամության և ատելության չափաբաժինը:

Փաստերը հստակ ցույց են տալիս, որ Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում` Մայր Աթոռի և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` իր կողմնակիցների, իսկ դրանք հավաքական առումով լուրջ խնդիր են առաջացնում պետության դիմակայության հարցում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4993

Մեկնաբանություններ