Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կերկոխ եղածների վերջին ավարը

Կերկոխ եղածների վերջին ավարը
30.12.2025 | 13:57

Սպասում եմ, թե երբ է Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» թեմայով ռեփ երգելու։ Դրանից հետո միջազգային մամուլը, «Խոշոր շահում» ֆիլմի հերոսուհու ոճով, կգրի՝ արդեն երգում է։ Կարող եք առարկել, թե երգելու համար ձայն չունի։ Բանաստեղծություն գրելու համար տաղանդ ունի՞, որ գրել է, թմբակահար լինելու համար շնորհք ունի՞, որ փայտիկներով ցմփցմփացնում է։ Կառավարություն ղեկավարելու համար կրթություն, աշխատանքային փորձ, հմտություններ ունի՞, որ տնտեսական հեղափոխություն է անում ՀԴՄ դիկտատուրայի, խելացի անասնագոմերի, հին ավտոների կմախքներ-մետաղի ջարդոնը հավաքելու, անգլերենի իմացությամբ մոշ աճեցնելու միջոցով։ Դիվանագիտական կրթություն, դիվանագիտության փորձ ունի՞, որ միջազգային ասպարեզում Հայաստան է ներկայացնում։ Փողոցից պալատ բերված, բիրդան աղա դառած, ոսկորը սոված-չկշտացածներն անցած 8 տարում Հայաստանը սարքել են թմրամոլության, խաղամոլության, իրավական բեսպրեդելի, կամայականության, պետբյուջեի թալանի երկիր։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, կյանքը սուպերմարկետ է, որտեղ կարող ես շատ բան վերցնել, սակայն վերջում պետք է ամեն բանի համար վճարես։ Արժե, որ կերկոխ եղածները հիշեն այդ մասին։

Ոսկան Սարգսյան

Ծաղրանկարը՝ Նիկօ

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ