Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է ներդրում ունենալ իրավիճակի կարգավորման գործում:
Ըստ էության, Բաքվի բռնապետը առաջարկել է միջնորդական առաքելություն, և սա իսկապես պրագմատիկ մոտեցում է` օգտագործել Թրամփի հետ հարաբերությունների նորահայտ ջերմությունը և շահել տարածաշրջանում ազդեցություն և հեղինակություն:
Իսկ նույն ժամանակ Հայաստանի վարչապետը, որ 2021 թվականից լայնորեն աջակցություն է ստացել Իրանից` քաղաքական, դիվանագիտական, լոգիստիկ և այլն, այսօր զբաղված է համերգներ ու շոուներ ցուցադրելով:
Այսօր Հայաստանի ղեկավարը, առնվազն օրական 4-5 անգամ, պիտի խոսեր Թեհրանի ու Վաշինգտոնի հետ և փորձեր որոշակի դերակատարում ստանձնել` նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատման և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը: Դա կտար նաև 2020 թվականից հետո Հայաստանի զրոյացված ազդեցության գոնե չնչին վերականգնման հնարավորություն:
Ամեն դեպքում, Բաքուն փորձում է իր մեծ եղբոր` Թուրքիայի օրինակով, պղտոր ջրերում ձուկ որսալ:
Սա էլիտաների որակի, ռազմավարական մտածողության մասին է:
Արա Պողոսյան