«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը

Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը
13.02.2026 | 11:52

ՊՆ ամրացման շրջանների դետալային ցուցադրումն ու դրանց ֆունկցիոնալ նշանակությունն ի լուր աշխարհի ներկայացնելը ոչ վաղ անցյալի մի դրվագ հիշեցրեց։

2 տարի առաջ մի քանի ընդդիմադիր պատգամավորներով գնացել էինք դրանց առաջին նմուշներին ծանոթանալու։ Հետ եկանք, համատեղ գրություն պատրաստեցինք՝ ներկայացնելով մեր արձանագրած դիտարկումները և բացթողումները։

Մեկը վերաբերում էր հակադիվերսիոն միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, որը կառույցի արտաքին մասում որոշակի նկատելի գործողություններ էր ենթադրում։

Ասացին՝ չենք անում, որ հակառակորդը չֆիքսի, որ այս վայրում ռազմական օբյեկտ կա։

Այդ բացատրությունը դեռ այդ ժամանակ շատ անլուրջ էր՝ հաշվի առնելով, որ հակառակորդից մի քանի կմ-ի վրա 2 տարի լայնածավալ աշխատանք էր տարվել և բնականաբար նրանց կողմից ֆիքսվել էր։

Իսկ հիմա՝ այս քարոզչական տեսանյութերի ֆոնին, առհասարակ գործընթացը զավեշտի է վերածվել։

Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը` իմաստազրկելով գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը:

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 5261

Մեկնաբանություններ