Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Շվեդիան՝ Հայաստանում «գողականության» հովանավո՞ր

Շվեդիան՝ Հայաստանում «գողականության» հովանավո՞ր
07.03.2026 | 13:44

Հայաստանում տպագրվել է «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան»-ը: Բառարանում կարելի է գտնել «գողական» բառապաշարում օգտագործվող գրեթե բոլոր բառերի բացատրությունը: Եթե ցանկություն ունեք պարզել, թե ինչ է նշանակում «վինիվիտ», «հարիֆ», «քսիֆ», «գրիմիտ», «զաչումարիտ», «ժեխ», «գառլախ», «ֆուցն», «փառչակ», «բալամուտ», «ծյոռկեք», «կկել», «պիսկել», «բարշիտ անել» և այսպես շարունակ եզրույթներն, ապա գնեք բառարանն ու, ցանկության դեպքում, փոխեք ձեր խոսույթը: Դա յուրաքանչյուրիս իրավունքն է:

Այժմ պարզենք, թե ով է հովանավորում «գողական» դառնալու մեր իրավունքը: Պինդ բռնվեք կամ նստեք, քանզի «գողական» դառնալու մեր իրավունքը հովանավորում են ... ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography), «Եվրասիա» հիմնադրամը (Eurasia Partnership Foundation-Armenia) և, ուշադիր` Շդեդիայի կառավարությունը (Embassy of Sweden in Yerevan):

Փաստորեն, ստացվում է` մեզ «գողականի» դասեր են տալիս հայրենի գիտնականները, «սորոսականները» և պաշտոնական Ստոկհոլմը:

Այլ կերպ ասած` ինչ-որ մեկը վերջիններիս մոտ «սադկա է պահել», «ատմասկով» ներս մտել, «քսիֆ» տվել և «խիմիչիտի» միջոցով բառարանի վրա ծախսված գումարը «պռաբիվատ արել»: Շվեդիայի կառավարությունը «ռազբիրատի» և «ծյոռկեքի» ժամանակ չի ունեցել, իրեն «խառոշիի» տեղ է դրել ու «աբիզալովկայի» պայմաններով պարտադրել է ֆինանսավորել «Գողական» խոսվածքի բացատրական բառարանի ծախսերը: Դե, ես էլ «լոքշ նստած» այդ «խոխմեն» «պալիտ եմ արել»: Կարծում եմ` սրանից հետո հայ գիտնականները, «սորոսականներն» ու շվեդացի նախարարները «դումկեքի մեջ կընկնեն» և սրան «իտոգ կտան»:

Ահա, այսպիսի «վալակիտ»:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ