Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Նողկալի, բայց նպատակային կառուցված մանիպուլյացիաներ

Նողկալի, բայց նպատակային կառուցված մանիպուլյացիաներ
21.03.2026 | 17:45

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակի կողմից կատարվող տարբեր ոճի վուլգար ու եղկելի տեսարանների պակաս երբեք չենք ունեցել, որոնք տարբեր շրջափուլերում համապատասխան փաթեթավորումներ են ստացել՝ սկսած փողոցում խորոված անելը, լավաշով բրդուճներ ուտելը, դե, իսկ վերջին շաբաթների պերաշկիների, թթու լավաշների ու սուջուխների մասին շատ խոսվեց։

Ըստ էության՝ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես «ժողովրդականության» դրսևորում, սակայն իրականում դրանք շատ ավելի համակարգված և նպատակային երևույթ են։ Խնդիրը այստեղ ոչ թե սննդի կամ կենցաղային վարքի մեջ է, այլ՝ այդ վարքի քաղաքական իմաստավորման։

Այսօրվա թեման կարտոֆիլն էր, որն ուտվում էր ոգևորվածությամբ ու հատուկ էնտուզիազմով։ Ասեմ, որ այս պրոցեսի ֆիշկան ճպճպոցն է ու փնթի ուտելը, որը թվում է թե արվում է ավելի հասարակ ու կեցաղային երևալու նպատակով, բայց ընդհանուր էսթիտիկայի ու զուտ վիզուալ տեսարանի համար գռեհկության գագաթնակետն է։

Իտալական հայտնի մի ոչ էսթետ, բայց շատ ուսոցողական ֆիլմ կա՝ «Զզվելիները, կեղտոտները, չարերը» (Отвратительные, грязные, злые)։ Ֆիլմը ներկայացնում է Հռոմի հետնախորշերում ապրող սոցիալական մարգինալության, հակահիգիենիկ կենցաղի և արժեքային դեգրադացիայի խտացված կոլորիտը, որտեղ գռեհկությունն ու նողկալիությունը դարձել են գոյության նորմ։

Դեռևս 1976 թվականին Ռեժիսոր Էտտորի Սկոլան և Ռուդջերո Մակարին ամենաբարձր մակարդակով ներկայացրել են, թե ինչ է իրենից ներկայացնում հակահիգիենիկ խավը։ Մի տեսարան կա, երբ գլխավոր հերոսներից մեկը սպագետի է ուտում․ անպատմելի տհաճ, բայց միաժամանակ փայլուն կերպով է նկարահանած յուղոտ ու սոուսի մեջ թաթախված սպագետի ուտելու տեսարանը։ Այն ներկայացված է չափազանցված ֆիզիոլոգիականությամբ՝ ընդգծելով ոչ թե կենցաղը, այլ դրա դեգրադացված էությունը։

Այս համատեքստում հայկական քաղաքական դաշտում տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես գռեհկության ինստիտուցիոնալացման գործընթաց, որտեղ կենցաղային պարզությունը փոխարինվում է ցուցադրական պրիմիտիվությամբ, «ժողովրդականությունը»՝ դրա էսթետիկ իմիտացիայով։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ քաղաքական բովանդակությունը ռեգրես է ապրում, փոխարենը առաջ են գալիս տեսարանային, հաճախ նողկալի, բայց նպատակային կառուցված մանիպուլյացիաները։

Հավատացեք, խնդիրը այստեղ բնավ ճաշակի հարցը չէ, այլ հանրային կյանքի ստանդարտների իջեցումը, որտեղ գռեհկության միջոցով վերաձևավորվում է քաղաքական ընկալման ողջ դաշտը։

Ինչևէ, Աստված բոլորիս հեռու պահի ու պաշտպանի զզվելիներից, կեղտոտներից ու, մանավանդ, չարերից։

Հ․Գ․ Ի դեպ՝ եթե չեք նայել, թեմայով հետաքրքրվածներին խորհուրդ եմ տալիս անպայման նայել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ