ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Գործ ունենք մանրախնդրության ու քաղաքական կույր կարիերիզմի հերթական դրսևորման հետ

Գործ ունենք մանրախնդրության ու քաղաքական կույր կարիերիզմի հերթական դրսևորման հետ
01.04.2026 | 12:54

Իրական իշխանությունը նաև գթասրտություն է։ Ներելու, սեփական վախերից ու նեղ անձնային շահերից վեր կանգնելու կարողություն։

Չէ, չեմ պատմի համաշխարհային պատմությունից հայտնի դեպքերի մասին, երբ միապետները ներում էին անգամ իրենց հանդեպ մահափորձ կատարածներին։

Զուգահեռը թերևս տեղին չի լինի։ Պետք է դաստիարակված լինես նման պատմության ու գրականության վրա` այդ զուգահեռը ընկալելու համար։

Պարզապես հստակեցնենք, որ գործ ունենք մանրախնդրության ու քաղաքական կույր կարիերիզմի հերթական դրսևորման հետ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ