Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էդ ժամանակ կենդանիներին «մասնավոր տարածքներում պահելու իրավունքը» երևի դեռ վիճելի դրույթ չէր

Էդ ժամանակ կենդանիներին «մասնավոր տարածքներում պահելու իրավունքը» երևի դեռ վիճելի դրույթ չէր
13.07.2026 | 10:42

Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը մի խրոխտ տեքստ էր գրել Գագիկ Ծառուկյանի առյուծի՝ Կենդանաբանական այգի տեղափոխելու ժամանակ սատկելու հետ կապված (էն որ անունը դրել էին «չի արթնացել»)։

Էդ խրոխտ տեքստն ավարտվում էր ահա այսպիսի էլ ավելի խրոխտ պարբերությամբ։ Իմացա՞ք, Երևանի քաղաքապետարանը համարում ա, որ մասնավոր տարածքներում կենդանիներ պահելու իրավունքը վիճելի դրույթ ա։

Եվ ահա երեկ կարդում եմ մի հետաքննություն (հղումը՝ Հ․Գ․-ում), որից իմացա, որ 2023 թ․ Երևանի քաղաքապետարանն ու Երևանի կենդանաբանական այգին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ, ինչպես և երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի են նվիրաբերել հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի մասնավոր կենդանաբանական այգուն։

Էդ ժամանակ կենդանիներին « մասնավոր տարածքներում պահելու իրավունքը» երևի դեռ վիճելի դրույթ չէր։

Վահագն ՄԽՈՅԱՆ

Հ․Գ․

https://evnreport.com/.../wildlife-exports-and-an.../...

Դիտվել է՝ 136

Մեկնաբանություններ