ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ի՞նչ է ուզում Թուրքիան ԱՄՆ-ից ու Իսրայելից և՝ հակառակը

Ի՞նչ է ուզում Թուրքիան ԱՄՆ-ից ու Իսրայելից և՝ հակառակը
21.08.2026 | 22:43

Այս գիշեր Նեթանյահուն ռմբակոծել է Սիրիայի թուրքական ազդեցության գոտում գտնվող օդանավակայան:

Թուրքերը վրդովված են, Նեթանյահուն շարունակում է զգուշացնել, որ թուրքական ազդեցության ընդլայնում Սիրիայում թույլ չի տալու, քանզի դա Իսրայելի համար սպառնալիք է:

Մի քանի օր առաջ Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան, այսպես ասած, ռազմական դաշինք կնքեցին, համաձայն որի, երեք երկրներից որևէ մեկի վրա ցանկացած հարձակման դեպքում մյուս երկուսը պարտավոր են արձագանքել և սատարել դաշնակցին:

Այս կվազիդաշինքը Իսրայելի համար ցավալի է նրանով, որ Թուրքիան ու Պակիստանը փաստացի վիժեցրին «Աբրահամի համաձայնագրին» Սաուդյան Արաբիայի անդամագրվելու իսրայելա-ամերիկյան ջանքերը:

Սաուդյան արքայազնը, լինելով բավականին խոցելի վիճակում, այնուամենայնիվ, չի համարձակվում մտնել «Աբրահամի» տանիքի տակ, քանզի դա կարող է բավականին թանկ արժենալ թե՛ ռազմավարական, թե՛ անվտանգության, թե՛ ֆինանսական առումով: Այդ իսկ պատճառով արքայազն Բեն Սալմանը որոշեց դաշինք կնքել Պակիստանի և Թուրքիայի հետ, քաջ գիտակցելով, որ այդ երկու երկրներից ոչ մեկը իրենց չի պաշտպանելու: Սաուդները Էրդողանի ու Շարիֆի միջոցով պարզապես հեռու են մնում իրենց վզին փաթաթվող «Աբրահամի» թոկից: Թուրքիան ու Պակիստանը բավականին ծանր տնտեսական վիճակի մեջ են գտնվում, նրանց համար միևնույն է, թե որտեղից մի բան կթռցնեն: Այդպիսին են նաև Ադրբեջանի ու Պակիստանի «սրտաճմլիկ» հարաբերությունները, որոնցում ռազմավարական առումով որևէ լուրջ պայման առկա չէ: Եթե նախկինում Ալիևը Պակիստանի ու Թուրքիայի միջոցով, Իսրայելի հովանու տակ, խաղում էր հակաիրանական խաղեր, այժմ ժամանակները փոխվել են: Թուրքիան ու Պակիստանը ավելի շատ են վախենում պարսիկներից, կարելի է ասել, վախենում են շան պես:

Էրդողանի հակաիսրայելական ցուցադրական հոխորտանքները նույնպես հետապնդում են կոնկրետ շահեր: Թուրքի բազառի դասական կանոններով փորձ է արվում ԱՄՆ-ից մեծ օգուտներ կորզել, սակայն չի ստացվում: Թրամփը Ֆ-35 և Ֆ-16 կործանիչների մասով տված խոստումները չկատարեց, որովհետև Թուրքիան չի ցանկանում Իրանի հետ հակամարտության մեջ մտնել: Գուցե Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ կնքած դաշինքից Էրդողանն ավելի՞ սրտապնդվի: Ոչ, դաշինք կնքելուց հետո Եմենի հուսինները բազմաթիվ հարվածներ են հասցրել սաուդներին, ո՛չ Պակիստանը, ո՛չ Թուրքիան դեռևս չեն խառնվել:

Նեթանյահուն այս իրավիճակում մի քանի մտրակ է քաշում թուրքերի սիրիական ցավոտ տեղերին, սակայն Էրդողանը անփորձ երեխա չէ, գիտե իր գործը:

Հայաստանում թուրք-հրեական հավանական հակամարտությանը սպասողների հույսերը դժվար թե արդարանան: Ռեգիոնալ ճարտարապետությունն այնպիսին է, որ այդ երկու ուժերը, իրար հետ պատերազմելու դեպքում, երկուստեք կհայտնվեն կործանման եզրին:

Ուստի մեր գռդոնչի վիլսոնչիների ճառերից մի գրգռվեք:

ԹՐԻՓ-ին առնչվող հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Ղազախստանում: Շատերն են լսել այն մասին, որ ԹՐԻՓ-ը, բացի ավտոճանապարհից և երկաթուղուց, նաև նավթի ու գազի տարանցիկ ուղի է լինելու, և այդ նավթն ու գազը գալու է Միջին Ասիայից, հիմնականում՝ Ղազախստանից:

Վերջին օրերին Ղազախստանում բացահայտվել է մի մեծ խարդախության գործ, համաձայն որի, միջազգային խոշոր էներգետիկ կորպորացիաները տասնամյակներ շարունակ, բառի բուն իմաստով, թալանել են այդ երկիրը: Նազարբաևի օրոք կնքվել են պայմանագրեր, որոնցով, բացի նրանից, որ պետության ընդերքն է թալանվել, նաև 100 միլիարդից ավել խոստացված ներդրումները չեն իրականացվել, թաքցվել են աստղաբաշխական թվերի հասնող հարկեր ու տուրքեր:

Ամեն ինչ գնում է նրան, որ շուտով Ղազախստանը կազգայնցնի ողջ էներգետիկ ոլորտը:

Ու՞մ աջակցությամբ:

Չինաստանի, այո, միայն ու միայն Չինաստանի, որը սահմանակից է Ղազախստանի հետ և հանդիսանում է հուսալի ու փորձված դաշնակից: Չլիներ Չինաստանը, Պուտինը Ղազախստանը վաղուց էր լուծարել...

Այսինքն, ԹՐԻՓ աֆյոռայի նավթային հեքիաթը կարելի է համարել ավարտված՝ դեռևս չսկսված:

Գազի առումով իրավիճակը գրեթե նույնն է: Ո՛չ Թուրքմենստանը, ո՛չ Ղազախստանը դեմ դուրս չեն գա Իրանին և այդ գերտերության քթի տակ չեն իրականացնի որևէ ամերիկա-իսրայելական ծրագիր:

Իսկ ԹՐԻՓ-ի հարցով ամերիկյան պաշտոնյա հրեաների առայժմ միակ այցելության վայրը Հայաստանն է: Գալիս ու գնում են, կենացներ են ասում, Ալիևն էլ այն կողմից է շախ տալիս, մինչև ե՞րբ: Մինչև Թրամփի թատրոնի ավարտը, որի հետհաշվարկն արդեն իսկ սկսված է: Այս աշնանը անցկացվելիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո կսկսվի նախագահական նախընտրական մրցավազքը, որի արդյունքները անկանխատեսելի են, որը կարող է սկիզբ դառնալ գլոբալ ձախ ալիքի, և ոչ երնեկ նրանց, ովքեր կմնան այդ ալիքի տակ:

Արա Արայան

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ