«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 4-րդ)

Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 4-րդ)
10.09.2026 | 10:43

Սկիզբը՝ այստեղ

Այս գործարքի հաջորդ կառուցվածքային մասը Թուրքիան է։

Դեռ բոլորովին վերջերս այն միտքը, որ Երևանը ոչ միայն խոսելու է Անկարայի հետ, այլև լրջորեն քննարկելու է հայկական բիզնեսի ինտեգրումը թուրքական շուկային՝ գրեթե քաղաքական հերետիկոսություն էր թվում։

Տասնամյակներ շարունակ երկու երկրների հարաբերությունները կառուցվել են պատմական հիշողության, փոխադարձ պահանջների, փակ սահմանի և գրեթե ծիսական թշնամանքի շուրջ։

Սակայն շուկան, ինչպես հայտնի է, վատ է հասկանում պատմական առասպելաբանությունից։ Նիկոլի օրոք երկու երկրների դարավոր վեճը ազգային լեզվամտածողությունից սկսում է տեղափոխվել սակագների, կոմունիկացիաների, բեռնափոխադրումների, ներդրումների և շահույթի լեզվի։ Այն, ինչը դեռ երեկ ներկայացվում էր որպես գրեթե քաղաքակրթական հակամարտություն, այսօր ավելի հաճախ քննարկվում է որպես սովորական հարց՝ որքա՞ն կարժենա փոխադրումը, որտե՞ղ բացել սահմանային անցակետը, ո՞վ է տեղափոխելու ապրանքը, և որքա՞ն կարելի է դրանից վաստակել։

Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությանն ու նրա արտաքին տերերին Թուրքիան պետք չէ հայերի հետ հաշտեցման մասին ճառերի և գեղեցիկ լուսանկարների համար։ Այն անհրաժեշտ է որպես բաց սահման, որպես ռուսականին այլընտրանք նոր շուկա, որպես դեպի Արևմուտք տանող կարճ ճանապարհ և որպես Հայաստանի միջոցով՝ միջինասիական և հարավկովկասյան տարածաշրջանային առևտրի մեջ ինտեգրվելու հնարավորություն։

Ուստի զարմանալի չէ, որ սեպտեմբերի 3-4-ին արդեն Երևանում անցկացվում էր հայ-թուրքական գործարար համաժողով։ Ընդ որում, այն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման աջակցություն․ անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Քննարկվում է արդեն ոչ թե բարոյական, արժեքաշահային քաղաքականությունը, այլ շատ ավելի նյութական, փողային, մերկանտիլ հարցեր՝ տրանսպորտ, առևտուր, համատեղ բիզնես և սահմանի բացում։

Սահմանը դեռ փակ է։ Սակայն բիզնեսն արդեն պատրաստվում է այն օրվան, երբ արգելապատնեշը կբարձրացվի։ Իսկ Հայաստանի գործող կառավարիչների համար իրենց իշխանությունը երաշխավորողներից մեկի՝ Թուրքիայի նշանակությունը միանգամայն ակնհայտ է։

Եվրոպական հանձնաժողովն արդեն ուղղակիորեն խոսում է Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան ու Եվրոպան կապող հանգույցի վերածելու մասին (տես՝ պանթուրքիզմի ծրագիրը)։

Եվ կրկին, ըստ Նիկոլի կառավարության որդեգրած դիրքորոշման, ԵԱՏՄ-ից առայժմ դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ: Իսկ մինչ այդ, փորձում են կողմերի վրա վաճառել իրենց ընտրության իրավունքը:

Շարունակելի

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ