ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ադրբեջանի նարատիվային պատերազմն ու Հայաստանի «ներքին լսարանի» պատրանքը

Ադրբեջանի նարատիվային պատերազմն ու Հայաստանի «ներքին լսարանի» պատրանքը
07.10.2026 | 11:28

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը, ընդ որում՝ բավականին հաջող՝ ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառով։
Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները պարզապես հետևում են Ադրբեջանի գործողություններին (լավագույն դեպքում), մինչդեռ իշխանամետ փորձագիտական ու հարակից շրջանակների ու խմբերի միակ արձագանքը թերևս այն է, թե Ադրբեջանի հակահայկական գործողությունների թիրախը սոսկ ներքին լսարանն է։
Հիշենք, թե մինչև 2016 թվականի ապրիլը, 2020 թվականի սեպտեմբերն ու մինչև 2023 թվականի սեպտեմբերը Հայաստանի ու հայության դեմ մղվող նարատիվային, հիբրիդային պատերազմին ինչպես էին նորից նույն հիմար թեզերով պատասխանում։
Հատկապես ավտորիտար ռեժիմները ներքին լսարանի համար արտաքին նարատիվներ զարգացնելու խնդիր չունեն։ Ընդհակառակը՝ հասարակության համախմբման համար նրանք կարիք ունեն արտաքին թշնամու կերպարի և պարբերական հակամարտությունների, ինչն անհրաժեշտ միջավայրի առկայության դեպքում կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել։
Ուրեմն՝ Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմը ներքին լսարանի հետ ունի միայն հարակից կապ, իսկ իրականում այն հետապնդում է տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հստակ նպատակներ։
Միջազգային հարաբերությունների տեսություններ ուսումնասիրող ցանկացած մարդ գիտի, որ այս ամենի համատեքստը տարածաշրջանային ուժերի նոր ստատուս քվոյով ձևավորված կոնֆիգուրացիայի պահպանումն է, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի ուժային հաշվեկշռի գերազանցության ապահովումն ինչպես սպառազինության, այնպես էլ տնտեսական, լոգիստիկ, հոգեբանական, տարածքային և այլ առումներով։
Այս պահին ձևավորված են հայ-ադրբեջանական ուղղահայաց հարաբերություններ, որտեղ Ադրբեջանն ունի թելադրողի, իսկ Հայաստանը՝ կատարողի կարգավիճակ։
Այնպես որ, սիրելինե՛րս, խաղաղությունը հնարավոր է միայն ուժերի հավասարակշռության դեպքում։ Սա նման է ձգողականության օրենքին՝ անվիճելի է և պատմության կողմից բազմիցս ապացուցված։

Արա Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ