Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Պաղեստինի մայրաքաղաքը դարձավ Փարիզը». Ալեքսանդր Լապշինը՝ Եվրոպայի ժողովրդագրական մղձավանջի մասին

«Պաղեստինի մայրաքաղաքը դարձավ Փարիզը». Ալեքսանդր Լապշինը՝ Եվրոպայի ժողովրդագրական մղձավանջի մասին
19.10.2026 | 12:31

Ընկերներս գրում են ինձ՝ ասելով. «Չէի՞ր սպասում, որ Ֆրանսիան, որտեղ դու և քո ընտանիքը տեղափոխվել եք, կդառնա այնպիսին, ինչպիսին են Գազան, Աֆղանստանն ու Սոմալի՛ն՝ միասին վերցրած»։
Տղե՛րք, ես այս ամենը հիանալի պատկերացնում էի դեռ 2000-ականների սկզբին։ Ես գրում ու խոսում էի այն մասին, թե ինչպես Մերձավոր Արևելքից անվերահսկելի միգրացիան կհանգեցնի աղետի ոչ միայն Ֆրանսիայի, այլև հարևան այն երկրների համար, որոնք փնտրում են էժան ընտրողներ և մի զանգված, որը պատրաստ է աշխատել նվազագույն եկամտով։
Թույլ տվեք ասել ձեզ հետևյալը. թեև մեզ համար ավելի հեշտ էր փաստաթղթեր ստանալ Ֆրանսիայում, սակայն Շենգենյան ցանկացած երկրում ապաստան ստացողի համար բացվում է ամբողջ Եվրոպան։ Ներառյալ այն երկրները, որոնք, տեսնելով այս ամբողջ սարսափը, խոչընդոտում են «գոբլինների» ներխուժմանը. հիմնականում դա Արևելյան Եվրոպայի հատվածն է։
Հիմա դուք պարտավոր չեք «նստել» այն աղբանոցում, որին վերածվել են Ֆրանսիան, Բելգիան, Շվեդիայի որոշ մասերը, Իտալիան և Նիդեռլանդները։ Ես հասկանում եմ, որ շատ փախստականներ իրենց նպաստների պահպանման համար ստիպված են ֆիզիկապես մնալ իրենց հատկացված սոցիալական բնակարաններում ու հանրակացարաններում։ Իմ ընտանիքը երկուսուկես տարի է, ինչ Ֆրանսիայից ոչ մի եվրո չի ստացել, ոչ էլ բնակարան ենք խնդրել, իսկ մեր բնակվարձը մենք ենք վճարել։ Հետևաբար՝ մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք. ապրելու ենք այնտեղ, որտեղ կցանկանանք։
Նայելով Ֆրանսիայում տեղի ունեցող սարսափին՝ ծայրահեղ ձախակողմյան և արմատական իսլամիստական խմբավորումների շարժումների կողմից կազմակերպված ջարդերին, թալանին ու բռնությանը, չեմ կարող չհիշել իսրայելական ժամանակակից հայտնի կատակը.
- Մակրոնը ճանաչեց Պաղեստինը, բայց Պաղեստինի մայրաքաղաքը դարձավ Փարիզը։
Զվարճալի է, այնպես չէ՞։
Ես իմ խոսքերում նկատի չունեմ իսլամաֆոբիան։ Մերձավոր Արևելքից եկած միգրանտների մի մասը, հատկապես նրանք, ովքեր կրթություն են ստացել ու ինտեգրվել են հասարակությանը, կտրականապես դատապարտում են իրենց հայրենակիցների կողմից իրականացվող անօրինությունն ու ջարդերը։ Նրանք նույն սարսափով են հետևում տեղի ունեցողին, ինչ եվրոպացիները, և նույնիսկ վիրավորվում են, եթե նրանց ասես. «Նայե՛ք, թե ինչ են անում ձերոնք»։
Նրանք կպատասխանեն.
- Նրանք մերը չեն, նրանք սրիկաներ են, որոնք անարգում են մեր համայնքները: Մարոկկոյում կամ Եգիպտոսում այսպիսի հանդուրժողականության խաղեր չէին խաղա նրանց հետ. նրանց բոլորին կուղարկեին «կալաբուշ» (բանտ):
Մինչդեռ Ֆրանսիան ու Բելգիան «մեռնում են» մեր աչքերի առաջ։ Եթե դուք ապրում եք ոչ թե որևէ հարուստ արվարձանում, այլ քաղաքի կենտրոնում կամ կենտրոնին մոտ բնակելի թաղամասերում, ապա ակնհայտորեն ականատես եք լինում ժողովրդագրական մղձավանջին: Ֆրանսիացիները գրեթե երեխաներ չեն ունենում, ինչը չի կարելի ասել «նոր» ֆրանսիացիների մասին: Այս գետտոները արագորեն ընդլայնվում են՝ իրենց բնակության տարածքներից դուրս մղելով ավանդական բնակչությանը, քանի որ ֆրանսիացիները վախենում են ապրել անկարգ ամբոխի, աղբի, հանցագործության և արմատականության կողքին:
Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչի են վերածվել ֆրանսիական դպրոցները «խառը» բնակչություն ունեցող տարածքներում (ձևակերպենք դա դիվանագիտորեն): Այնտեղ սովորելն անհնար է: Կրթության մակարդակը ցածր է, ագրեսիան՝ աճող, և եթե չեք կարողացել ձեր երեխային տեղավորել մասնավոր թանկարժեք կամ հրեական դպրոցում, կարող եք համարել, որ ձեր երեխան մեծանում է փողոցում:
Ինչպես ինձ ասաց վաթսունն անց նախկին կինոռեժիսոր իմ ֆրանսիացի ընկերը՝ Մարսելի իրենց թաղամասում, որը մի ժամանակ (վաթսունականներին և յոթանասունականներին) մշակութային էլիտայի կենտրոն էր, այսօր բնակիչների 80%-ը միգրանտներ են։ Նրա սերնդից գրեթե ոչ ոք այնտեղ չի մնացել. բոլոր նրանք, ովքեր կարողացել են, լքել են Մարսելի կենտրոնական թաղամասերը և տեղափոխվել դեռևս հանգիստ արվարձաններ։
Գիտե՞ք, թե քանի ֆրանսիացի է լքել երկիրը՝ գնալով Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Կոստա Ռիկա, Մեքսիկա, ԱՄՆ և Կանադա։ Դա գաղտնիք չէ. վերջին 10 տարվա ընթացքում Ֆրանսիայի 2,56 միլիոն քաղաքացի մշտական բնակության համար գրանցվել է արտասահմանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատներում։
Ես այս ամենը բոլորից լավ եմ հասկանում։ Այս ամենը տեսնելով՝ կարող եմ ասել, որ Եվրոպայում իմ աչքերի առաջ Իսրայելի գործողությունների դեմ «Ազատ Պաղեստին» զանգվածային բողոքի ցույցերը ընդամենը երեք տարվա ընթացքում վերափոխվել են միգրանտների ապստամբության։ Այն ուղղված է գործող կառավարությունների, տեղական ավանդույթների, մշակույթի և օրենքների դեմ։ Ավելին՝ դպրոցական բարեփոխումների պատրվակով նրանք ջարդում և այրում են ֆրանսիական խանութներ, քաղաքապետարաններ և ոստիկանական բաժանմունքներ՝ պաղեստինյան դրոշներով, ինչը հատկապես ողբերգակատակերգական է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը և նրա խորապես հակաիսրայելական քաղաքականությունը:
Պարադոքսա՞լ է: Ամենևին ոչ, ամեն ինչ բնական է. թույլ ազգերն ու կայսրությունները մահանում են, և արդյունքում գերակշռություն են ձեռք բերում ուժեղ ազգերը:

Ալեքսանդր ԼԱՊՇԻՆ

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ