Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել՝ առանց ՈՒկրաինայի լիարժեք մասնակցության

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել՝ առանց ՈՒկրաինայի լիարժեք մասնակցության
22.10.2026 | 14:05

Կրեմլում սկսել են զգուշորեն խոսել ուկրաինական պատերազմի ավարտին մոտենալու մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ գործընթացը շարժվում է դեպի կարգավորում։ Նրա խոսքով՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Բարձր մակարդակի բանակցությունների համար քննարկվում են միանգամից երկու հնարավոր հարթակներ՝ Չինաստանը և ԱՄՆ-ը։ Սակայն եռակողմ հանդիպման ամսաթվերն ու հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանները դեռևս հայտնի չեն:

Նախագահ Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հենց դեկտեմբերին՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այս նպատակին հասնելու համար Սպիտակ տունը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Կիևի նկատմամբ, այդ թվում՝ ձգտելով հասնել նաև տարածքային զիջումների։

Ընդ որում, ԱՄՆ նախագահի մտահղացմամբ՝ պատմական արարողությունը պետք է տեղի ունենա իրեն պատկանող Trump National Doral գոլֆի ակումբում, որտեղ նախատեսված է անցկացնել G20-ի գագաթնաժողովը։

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության։ «Թվում է՝ այս ամենը տեղի է ունենում առանց մեզ»,- The Atlantic պարբերականին ասել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։

ԱՄՆ-ը նախագահ Պուտինին արդեն հրավիրել է G20 գագաթնաժողովին, սակայն Ռուսաստանի նախագահը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը։ Իսկ Զելենսկին, ընդհակառակը, հայտարարել է Պուտինի հետ Մայամիում կամ մեկ այլ հարթակում հանդիպելու պատրաստակամության մասին։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ խաղաղության համաձայնեցված որևէ համաձայնագիր դեռևս գոյություն չունի, իսկ դեկտեմբերը առայժմ դիտարկվում է որպես նախագահ Թրամփի համար ցանկալի ժամկետ, ոչ թե Մոսկվայի ու Կիևի կողմից հաստատված ամսաթիվ:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ