Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Խորքային պետության «ուրվականը» փորձում է խոչընդոտել նոր աշխարհակարգի ձևավորումը

Խորքային պետության «ուրվականը» փորձում է խոչընդոտել նոր աշխարհակարգի ձևավորումը
29.10.2026 | 12:35

Մերձավոր Արևելքն ու ուկրաինական ճակատը «եռում» են բրազիլական ընտրությունների ֆոնին։ BRICS-ի գաղափարախոսության ջատագովներից Լուլա դա Սիլվան, հաղթելով Ֆլավիու Բոլսոնարուին, կարծես դիմադրում է ԱՄՆ արտաքին քաղաքականության սկզբունք հռչակված Մոնրոյի դոկտրինին։

Մոնրոյի դոկտրինը ենթադրում է ԱՄՆ-ի հեգեմոնիա նախևառաջ Հարավային Ամերիկայում՝ նվազեցնելով ազդեցությունը Եվրոպայում, հատկապես՝ պատերազմական իրավիճակներում։

Հանրապետական վարչախումբը, 2024-ին վերցնելով իշխանությունն ԱՄՆ-ում, փորձեց վերաձևակերպել ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականությունը։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանրահայտ ճառը Մյունխենում կարծես մեխ էր նոր աշխարհակարգի իմպլեմենտացիային, որը ենթադրելու էր ուկրաինական թնջուկի հանգուցալուծում, ԱՄՆ ազգային վալյուտայի հեգեմոնիայի պահպանում և Չինաստանի դեմ տնտեսական պայքարի առաջնահերթության սահմանում՝ հենց ՌԴ-ի հետ հարաբերությունների մերձեցման գնով։

Իրանին ուղղված հարվածներն ու Վենեսուելայի նախագահի ձերբակալությունը հանդիսանում էին հենց Չինաստանի դեմ տնտեսական մրցակցության կամ պատերազմի սկզբնական քայլերը, ինչին հետևեցին ուկրաինական ճակատի ամերիկյան օգնության կրճատումն ու ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքը: Թվում էր, թե աշխարհաքաղաքական իրավիճակը պետք է կայունանա, սակայն համաշխարհային մեդիայի, ֆինանսական ահռելի կարողությունների և համաշխարհային պատմությունը վերաշարադրողների պլաններն այլ են. վերջիններս չեն դադարեցնում պայքարն անգամ ԱՄՆ գործող կառավարության և վերջինիս նախատեսած համաշխարհային կարգերի դեմ։

Նոյեմբերին ԱՄՆ-ում Կոնգրեսի ընտրություններ են, և, ըստ որոշ հարցումների, հանրապետականները զիջելու են իրենց դիրքերը, ինչը կնշանակի ուկրաինական պատերազմի և Իրանի դեմ ավելի մեղմ քաղաքականության շարունակություն։

Սա որոշելու են ԱՄՆ քաղաքական էլիտան և օլիգարխիան:

Այսօր արդեն ԱՄՆ-ում խոսվում է Բրազիլիայում վենեսուելական սցենարի իրագործման մասին, սակայն հարց է առաջանում՝ ո՞ր ուժն էր հովանավորում Լուլային, ով կարողացավ հաղթել Բոլսոնարուին։

Թվում է՝ մանրուք է, բայց կարող է կտրուկ փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ուկրաինական ճակատի մասով։

Բրազիլիան հանդիսանում է BRICS-ի անդամ պետություն, իսկ ՌԴ-ի հետ պայմանավորվածության գինը դոլարի հեգեմոնիայի պահպանումն էր։

Առավել քան պարզ է, որ ԱՄՆ դեմոկրատները, ունենալով ջերմ հարաբերություններ Եվրոպա մայրցամաքի քաղաքական ու բիզնես շրջանակների հետ, ցանկանում են վերցնել իշխանությունը և շարունակել ՌԴ-ի դեմ պայքարը, սակայն այս պարագայում իրսվիճակից օգտվում է Թուրքիան՝ ազդեցությունը մեծացնելով ողջ Մերձավոր Արևելքում, ինչը հնարավորություն է տալիս թուրքական պետությանը մեծացնելու լծակները ԵՄ-ի վրա և ազատ հարաբերվելու ՌԴ-ի հետ։

ԱՄՆ գործող վարչախումբը, աջակցելով Իսրայելին, ակամայից ստիպում է Թուրքիային ենթարկվել իրեն, զիջելով դիրքերը Սիրիայում, ինչը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին անուղղակիորեն մեծացնելու լծակները և՛ Կովկասում, և՛ Մերձավոր Արևելքում։

Հարթ չէ նաև ԱՄՆ-ի ներքին քաղաքական կյանքը. կտրուկ փոխելով միգրացիոն քաղաքականությունը՝ ԱՄՆ-ն այժմ Ֆրանսիայի օրինակով ցույց է տալիս, որ մահմեդական երկրների քաղաքացիներին «մարդու իրավունքների» կեղծ կատեգորիայի անվան տակ թույլատրումը անօրինական կերպով մուտք գործել երկիր թուլացնում է պետության գաղափարական հենասյունը, քանի որ, ստանալով քաղաքական ու ֆինանսական օժանդակություն իր երկրից, տվյալ մահմեդականը սկսում է քարոզել իր գաղափարախոսությունն ու կրոնը արևմուտքում. սա փափուկ ուժով մահմեդական էքսպանսիայի վառ օրինակ է։

Միչիգանի ընտրություններում Աբդուլ Էլ Սայեդի թեկնածության առաջադրմանը հանրապետական Թեդ Կրուզը հակադարձում է Էլ Սայեդի «Մուսուլման եղբայրների» հետ նախկինում առնչություն ունենալու փաստով։ Սակայն մահմեդական աշխարհն ու գլոբալիստական մեդիան հակադարձում են նախագահ Թրամփի թիմին Սիրիայի նախագահ Շարային աջակցելու մասով, որը նախկինում հռչակված էր որպես տեռորիստ, իսկ այսօր, ԱՄՆ պետական շահերից ելնելով, աջակցություն է ստանում հենց նախագահ Թրամփի կողմից։

Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու համաշխարհային կարգերի հաստատման գործում։ Տնտեսության և ներքին քաղաքականության մասով կարծում եմ, որ գործող վարչախումբը որդեգրել է ճիշտ քաղաքականություն, իսկ արտաքին քաղաքականության մասով սա միակ ելքն է՝ պահպանելու ԱՄՆ հեգեմոնիան։

Մոտենում են ժամանակները, երբ ԱՄՆ դոլարը կրկին կամրագրվի ոսկով, քանի որ 1974-ին կնքված նավթադոլարային համաձայնագրից հետո համաշխարհային տնտեսությունը գործում է փուչիկային ցիկլերով, իսկ հեգեմոնիայի պահպանման համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերադառնալ 1944-ի Բրեթոն Վուդսի համաձայնագրի ստանդարտներին՝ զարկ տալու իրական տնտեսական աճին՝ ֆինանսական փուչիկի փոխարեն։

Հ.Գ. Եթե կա ուժ, կա նաև հակազդեցություն. համաշխարհային քաղաքական բալանսը պահապնելու համար անհրաժեշտ է համընկնող շահերի դաշնության էֆեկտիվ կառավարում:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ