«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երկրորդ գալուստ

Երկրորդ գալուստ
05.11.2026 | 00:00

Նոյեմբերի 5

Հիսո՛ւս, սփոփի՛չ բոլոր վշտացյալների, օգնի՛ր մեզ՝ Քո մխիթարությունը հասցնել բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով։
Տե՛ր, գործածի՛ր մեզ։
Բոլորովին կարևոր չէ, թե ինչքան ժամանակով. միայն դի՛ր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույնս ծառայել Քեզ և առավելագույն ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա՝ Քո Փառքի համար։
Աշխարհը վաղուց ի վեր Իմ տնօրինության տակ կլիներ, եթե բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ինձ իբրև Տեր և իբրև Քրիստոս, իրենց անձն անվերապահորեն դնեին Իմ տրամադրության տակ՝ գործածելու համար։
Ես կարող եմ յուրաքանչյուր մարդկային մարմին առավելագույնս օգտագործել, ինչպես որ իբրև Աստծո սիրո ու զորության անոթ էի օգտագործում Իմ մարդկային մարմինը։
Ես չէ, որ ուշացնում եմ Իմ Երկրորդ գալուստը. Իմ հետևորդներն են, որ ուշացնում են այն։
Եթե ամեն մարդ ապրեր Ինձ համար, Իմ մեջ, Իմ միջոցով և թույլ տար, որ իր մեջ ապրելով՝ գործածեմ իրեն՝ արտահայտելու համար իր մեջ բնակվող Աստվածայինը (ինչը հայտնի արեցի երկրի վրա Իմ մարմնով), այնժամ աշխարհը վաղուց արդեն Ինձ եկած կլիներ, և Ես յուրայիններիս պահպանելու համար այդտեղ կլինեի։
Իմ սիրելինե՛ր, նշանակում է՝ դուք պիտի ջանաք ապրել միայն Ինձ լավագույնս արտահայտելու ցանկությամբ՝ ցույց տալու համար Իմ Սերն աշխարհին։
Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ