Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

ՈՒ՞ժը, թե՞ փողը

ՈՒ՞ժը, թե՞ փողը
24.12.2024 | 08:37

Թուրքիան ու Իսրայելը հոշոտում են Սիրիան, իսկ Սաուդյան Արաբիան, Քաթարն ու մնացած սուպերհարուստ պետությունները ոչ միայն վախենում են մոտ գալ, այլ, վախից կծկված, մտածում են՝ ոնց անեն, որ հաջորդ հոշոտվողը իրենք չլինեն։

Ուժի և փողի դիմակայության դասականը Հռոմի ու Կարթագենի պատերազմն էր, որտեղ Ուժը հաղթեց Փողին։ Կարթագենի հարուստների մի կեսին սրի քաշեցին, մյուս կեսին էլ ստրկացրին։ Այդպես էր նաև Անգլիա-Հոլանդիա դիմակայությունում։ Ուժի տեր անգլիացիները հաղթեցին հարուստ հոլանդացիներին։

Հազարամյակների պատմական օրինաչափություն է՝ միշտ Ուժը հաղթել է Փողին։

94-ից հետո Ադրբեջանը ուներ նավթ ու փող, իսկ մենք տեր էինք ավելի բարձր կարգի ռեսուրսին՝ Ուժին։ Մեր քաղաքական իշխանության նպատակը պետք է լիներ Ուժի մոնետիզացիան, այսինքն, փողի վերածելը։ Բայց, սրա փոխարեն, բմբուլավոր գավառականները, առաջադեմ աշխարհին դուր գալու նպատակով, ինքնակամ հրաժարվեցին մեր գլխավոր ռեսուրսից՝ Ուժից։

Մի քանի տարի առաջ Իսրայելը, Եգիպտոսը և Հունաստանը կազմել էին միջազգային կոնսորսիում, որով ցանկանում էին Միջերկրական ծովի հատակով գազամուղ անցկացնել դեպի Եվրոպա։ Թուրքիան կանգնեց ու ասաց՝ քանի-որ դրանով փաստացի ստեղծվելու է աշխարհաքաղաքական առանցք, ապա ինքը չի կարող դա թույլ տալ։ Ու Սիրիայի մասնատումը լեգիտիմացնող առաջադեմ աշխարհը այդ ժամանակ էլ ըմբռնումով մոտեցավ Թուրքիայի՝ իր տարածքի հետ կապ չունեցող պահանջին։

Հիմա հիշեք Բաքու-Ջեյհանը. մեկը կեսբերան լրիվ լեգիտիմ պահանջ չդրեց, թե՝ դրանով մեր դեմ ուղղված աշխարհաքաղաքական առանցք է ձևավորվելու։ Պետք էր ուղղակի Նոյեմբերյանի ուղղությամբ 2 դիրք գրավել։ Նավթամուղ-գազամուղ-երկաթգիծն անցնում է Նոյեմբերյանի սահմանային հատվածից ընդամենը մոտ 10 կմ հեռավորության վրա։ Երկու դիրք գրավելուց հետո վազելով Երևան էին գալու «Բրիթիշ Պետրոլիումն» ու գերտերությունների դիվանագետները։ Այդպե՛ս են Ուժը բենեֆիթի վերածում։ Գավառականների ուղեղում մինչև հիմա չի տեղավորվում՝ ո՞նց կարող էինք մենք՝ ստորադասներս, «Բրիթիշ Պետրոլիումի» դեմ դուրս գալ ու պլաններ խախտել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ