Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն

Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն
13.12.2024 | 16:01

Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։

Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։

Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և, իհարկե, Արցախում թուրքական ռազմագործողությունները)։

Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։

Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ