Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Էս աստիճանի անպատրաստ, անկազմակերպ ու տխմար վիճա՞կ

Էս աստիճանի անպատրաստ, անկազմակերպ ու տխմար վիճա՞կ
21.02.2025 | 17:01

Եթե մի անձրևը կամ ձյունը կարող են Երևանը պարալիզացնել էսպես, բա որ, Աստված չանի, մի քիչ ավելի լուրջ և արտակարգ բան պատահի՝ պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի:

Էս աստիճանի անպատրաստ, անկազմակերպ, ավելի ճիշտ՝ սխալ կազմակերպված ու տխմար վիճա՞կ:

Սեյսմիկ գոտում գտնվող երկիր ենք, պատերազմն էլ՝ վրադիր, գոնե մոտավոր պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի, եթե մի փոքր ստանդարտից դուրս մի բան պատահի:

Հ.Գ. Իսկ որոշ «վարորդների», ուղղակի պահ էր գալիս, ուզում էիր մեքենայից իջնել ու քացու տակ գցել։

Մարդիկ ժամով կանգնած են, իրենք՝ մանր ժուլիկներ, աջից-ձախից մտնում են, առաջ, հանդիպակաց երթուղով քշում, թարթիչ միացնում, որ խցկվեն...

Մանր, մանր ժուլիկներ, որոնք իրենց խոշոր աֆերիստ են երևակայում, թքած ունեն իրենց սրբությունների ու ընտանիքի վրա, որովհետև լավ գիտեն, որ բոլորին հերթով հիշելու են ամենահետաքրքիր ձևերով, բայց մեկ է՝ թքած ունեն, էդ պահին իրենց մանր ժուլիկությունն է հետաքրքիր և ուրիշ ոչինչ:

Ու իրենց խոշոր աֆերիստ երևակայող մանր ժուլիկների էդ խավը մեր երկրի հերն անիծող սորտն է՝ բոլոր ոլորտներում:

Զզվելի, ստախոս, կեղտոտ, սրբություն չունեցող, մուտիտ անող, խառնակիչ, անպատասխանատու, կողքինի վրա թքած ունեցող, դիշովի սորտը:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ