Առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը ինտենսիվ աշխատանքներ էր տանում բոլոր մակարդակներում Ասադին և Էրդողանին բանակցությունների սեղանին նստեցնելու և հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսելու համար։ Անցած տարի Ռուսաստանը պաշտոնապես առաջարկել էր կարգավորման ճանապարհային քարտեզ, և նույնիսկ հնարավորություն կար Կազանում, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ, կազմակերպել նրանց հանդիպումը։
Սակայն, դա տեղի չունեցավ։
Թուրքիան հայտարարում էր, որ իրեն անհանգստացնող որոշ հարցերի լուծումը ստանալուց հետո նա պատրաստ է զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից։
Որպես նախապայման, Սիրիան պահանջում էր, որպեսզի սկզբում թուրքական զորքերը դուրս գան Սիրիայի տարածքից և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից առաջ առաջ քաշեց այնպիսի անիրագործելի պայմաններ, որոնք ուղղակի չէին կարող կատարվել։
Գտնվելով ակնհայտ ավելի թույլ և խոցելի վիճակում՝ Ասադը փաստացի հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ ստատուս քվոն պահելու ծրագրից, և եղավ այն, ինչ եղավ։
Ռուսաստանի միջնորդական միակ հնարավորությունից օգտվելու փոխարեն, Ասադը կորցրեց իշխանությունը, երկիրն էլ հայտնվեց քաոսում՝ տարածքային ամբողջականության է՛լ ավելի մեծ կորուստներով։
Հայկ Այվազյան