Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՎ ՈՒՄ «ԿԲԱՐԵՓՈԽԻ»

ՈՎ ՈՒՄ «ԿԲԱՐԵՓՈԽԻ»
08.11.2011 | 00:00

Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո մեծ «ցնցումներ» են տեղի ունենում համակարգում: Նախ` աշխատանքից ազատվեցին որոշ բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր ժամանակին խնդիրներ են ունեցել նորանշանակ ղեկավարի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` Գասպարյանից ժամանակին «վառվածներ» էլի կան, որոնք դեռ հրաժարականների դիմում կներկայացնեն: Շարքայիններից մինչև վարչության պետեր լարվածության մեջ են. չլինի՞ թե հանկարծ «վատ ձևով» ոստիկանապետի աչքով ընկնեն: Ոստիկանությունում խոսակցություններ են պտտվում, թե Ալիկ Սարգսյանի հետ հնարավոր էր լեզու գտնել, իսկ նորանշանակ ոստիկանապետի պարագայում դա իսպառ բացառվում է:
Տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ու նշել, որ աշխատաոճի փոփոխություն է լինելու: «Այլևս նախկինի պես չեք աշխատելու: Գործ անելու ժամանակն է»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Ի դեպ, ոստիկանական համակարգում մշտապես իրենց տեղն «ամրագրած» պաշտոնյաներն այս օրերին, ասում են, տարբեր ուղիներով հավատարմության երդումներ են տալիս նոր ղեկավարին ու խոստանում աշխատել՝ ոնց շեֆը կասի: Այդուամենայնիվ, իրավապահ համակարգն առաջիկայում ինչո՞վ կառանձնանա, ցույց կտա գլխավոր փորձաքննությունը. առջևում ընտրական գործընթացներն են:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ