Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 16

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային. 16
26.12.2024 | 21:17

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

Աշխարհն իսկապես գժվե՞լ է… Իսկ գուցե այս դեպքում ավելի ճիշտ կլինի հարցնելը՝ էս ո՞վ են սրանք… Նկատի ունեմ Բայդենին և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներին, ԱՄՆ- ի և եվրոպական երկրներից մի քանիսի ռազմաքաղաքական ղեկավարներին:

Մա՞րդ են նրանք, թե ընդամենը մարդկային կերպարանքով խամաճիկներ, որոնք ներսից գրավված են ու ղեկավարվում են դևերի՝ երկրի վրա որպես այլմոլորակայիններ գտնվող Սատանայի արբանյակների կողմից, ինչպես ամերիկյան և այլ ֆանտաստիկ ֆիլմերում է ներկայացված նրանց կողմից մարդկանց գրավումը ներսից: Իսկ գուցե այդ ֆիլմերն այնքա՞ն էլ ֆանտաստիկ չեն, դրանց հեղինակները կամ պատվիրատուները գուցե մի բան գիտե՞ն…

Ով իմանա՞… Ես չգիտմ: Իմ իմացածն այն է, որ նրանց հայտարարությունները, պահվածքը, գործելակերպը բնավ հարիր չեն ոչ միայն երկրի ղեկավարին, բարձրագույն քաղաքական ու ռազմական պաշտոններ զբաղեցնողներին, այլև նույնիսկ իր, իր ընտանիքի, երկրի մսաին դույզն ինչ մտածող ցանկացած շարքային քաղաքացու:

Այսօր ծանոթացա Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությանը, որը հրապարակել է բրիտանական «Independent» թերթը: Ստուբը հայտարարել է, որ Ֆինլանդիան անհրաժեշտության դեպքում կարող է մեկ շաբաթում մոբիլիզացնել 280 հազար զինվորական: Ըստ երկրի նախագահի, Ֆինլանդիայի զինված ուժերը, որոնք կազմում են 280 000 զինծառայող, կարող են մեկ շաբաթում մոբիլիզացվել և լինել «մինչև ատամները զինված»:

Մտածում ես, լավ, ընդունենք, թե կարող է, բայց ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը… Ֆինլանդիան լինելով ՆԱՏՕ- ի անդամ, դաշինքի անդամ այս կամ այն երկրից պաշտպանվելու անհրաժեշտություն չունի՝ առավել ևս, որ նրանցից որևէ մեկի հետ չունի տարածքային վեճ կամ այլ խնդիր: Հետևաբար պարզ է, որ Ֆինլանդիայի նախագահը նկատի ունի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը, եթե ՆԱՏՕ- ի և ՌԴ- ի միջև պատերազմ ծագի և Ֆինլանդիան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի պահանջով ընդգրկվի այդ պատերազմում: Բայց այդ դեպքում պե՞տք է, արդյոք, 280 000 զինծառայող մոբիլիզացնել կամ թեկուզ դրա կրկնակին, եթե ունենար դրա հնարավորությունը, այն էլ՝ մեկ շաբաթվա ընթացքում… Ֆինլանդիան ընդհանրապես ունենալո՞ւ է այդ մեկ շաբաթը…

Ստուբը պետք է ամենավերջին ապուշը կամ տխմարը լինի՝ չհասկանալու համար, որ ՆԱՏՕ- ի և ՌԴ- ի միջև պատերազմը սովորական սպառազինությամբ չի կարող լինել, քանի որ Ռուսաստանը քաջ գիտակցելով զինծառայողների, զենքի, ռազմական տեխնիկայի ընդհանուր քանակով իրեն անհամեմատ գերազանցող ՆԱՏՕ- ի հետ սովորական սպառազինությամբ պատերազմի դեպքում իր անխուսափելի պարտությունը և կործանումը, իր միջուկային դոկտրինի համաձայն, անմիջապես անցնելու է միջուկային զենքի կիրառման՝ սկզբում մարտավարական, իսկ թշնամու չսթափվելու դեպքում ռազմավարական, կամ միգուցե միանգամից ռազմավարական… Իսկ այդ դեպքում մարդկությունը գոյատևելու համար ոչ թե մեկ շաբաթ, այլ անգամ 1 օր չի ունենա:

Գերմանացի պատգամավորի զգոշացումը. գերմանացիների համար ներկայիս Սուրբ Ծնունդը կարող է վերջինը լինել

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Կարստեն Հիլզեն Գերմանայի քաղաքացիներին զգուշացրել է զինված հակամարտության աղետալի վտանգի մասին: Գերմանիայի առաջիկա ընտրություններում «պատերազմ հրձիգների» հաղթանակը, նրա հավաստմամբ, երկրի համար աղետի կվերածվի։

Գերմանիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, «Аргументы и факты» – ի տեղեկացմամբ , նա հայտարարել, որ եթե Գերմանիայի ընտրություններում հաղթեն «պատերազմի հրձիգները», ապա երկրին աղետ է սպասվում։

Հիլզեի խոսքով՝ հզոր ճգնաժամը կարող է ծավալվել արդեն 2025 թվականին։ Այդ դեպքում գերմանացիների համար ներկայիս Սուրբ Ծնունդը կարող է վերջինը լինել։ Նա հավելել է, որ սխալ ընտրության դեպքում գերմանացիները հաջորդ տոներին կհայտնվեն խրամատներում, իսկ նրանցից շատերին հարազատները կստանան «ցինկե դագաղներում»։

«Պատերազմ հրահրողները նույնպես նստելու են բունկերներում, բայց շամպայնով և խավիարով»,- հայտարարել է Հիլզեն:

Դե ինչ, Հիլզեն էլ է հաստատ սխալվում, բացի նրանից, որ սխալ ընտրության դեպքում գերմանացիների համար ներկայիս Սուրբ Ծնունդը կարող է վերջինը լինել: ՆԱՏՕ- Ռուսաստան պատերազմը բացարձակապես նման չի լինի ներկայիս հակամարտությանը, հետևաբար ի՜նչ խրամատներում հայտնվել, ի՜նչ ցինկե դագաղներ ու դրանք ստացող զինծառայողների հարազատներ, ի՜նչ բունկերներում նստած, շամպայն ու խավիար վայելող գեներալներ կամ պատերազմը հրահրած երկրի ղեկավարներ… Այդ զինծառայողների հարազատների թեկուզ մի մասը պետք է ողջ մնա, չէ՞, որ կարողանա նրանց ցինկե դագաղները ստանա… Պատերազմը հրահրածները պետք է ողջ մնան, չէ՞, որ կարողանան բունկերներում նստել ու շամպայն ու խավիար վայելել…

Բայց միջուկային լայնամասշտաբ պատերազմի դեպքում ոչ ոք ողջ չի մնա, մոլորակը կվերածվի միջուկայինի բոցերից հրկիզված անապատի՝ ծածկված ռադիոակտիվ մոխրի հաստ շերտով, իսկ այն բունկերներից, որոնք չեն ավերվի, Գերմանիայում չկան, այդպիսին ունի, օրինակ, Բիլ Գեյթսը, ԱՄՆ- ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, միգուցե նաև Իսրայելի ղեկավարներն էլ պետք է որ ունենան…

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն իր Սուրբծննդյան ուղերձում նշել էր, որ այժմ Գերմանիան և գերմանացի ժողովուրդը դժվար ժամանակներ են ապրում, և հավելել, որ Սուրբ Ծնունդն այն ժամանակն է, երբ մարդիկ կիսվում են ոչ միայն ուրախությամբ, այլև հիշում են տխուր իրադարձությունները (հավանաբար նկատի է ունեցել Երկրորդ համաշխարհայինը):

Հիլզեի ասած պատերազմի հրձիգներից մեկը է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն է

Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի դիմակայել Ռուսաստանի սպառնալիքին: Նրա կարծիքով, եթե երկիրն անտեսի խնդիրը, ապա իրավիճակն «ավելի սուր դառնալու վտանգի տակ է»։

«Պուտինը հիբրիդային հարձակումներ է իրականացնում, և Գերմանիան նրա հատուկ ուշադրության կենտրոնում է,- ասել է Պիստորիուսը։- Նա մեզ լավ է ճանաչում, Պուտինը տեղյակ է, թե ինչպես մեզ կծել»:

Բորիս Պիստորիուսը Գերմանիային կոչ էր արել պատրաստվել հնարավոր պատերազմին նաև 2024 թվականի հունիսին։ Ըստ նրա, Գերմանիայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն առճակատման մինչև 2029 թվականը։ Հուլիսին նա «Ռուսաստանի կողմից իրական սպառնալիքի» պատճառով 2025թ. համար երկրի ռազմական բյուջեի ավելացումն անբավարար է համարել։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ