Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրական կոռուպցիա, բլեֆչի կոռուպցիոներներ

Իրական կոռուպցիա, բլեֆչի կոռուպցիոներներ
14.04.2025 | 13:26

Քանի դեռ Տիգրան Ավինյանը պատասխանատվության չի կանչվել պետական բյուջեից 25 միլիարդ դրամ մսխած ԱՆԻՖ-ը ղեկավարելու համար, քանի դեռ Իջևանի գինու, կոնյակի գործարանի ղեկավարությանը մեղադրանք չի առաջադրվել Աղստև գետի հունը ավերելու, այնտեղ ապօրինի կերպով երկար, մեծ պատ սարքելու, Իջևանի դենդրոպարկի ջրառը ոչնչացնելու, դրա հետևանքով դենդրոպարկի հազվագյուտ և արժեքավոր բուսականության մի զգալի մասի չորանելու, բնությանը, պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու համար, Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները բլեֆ են։ Ձուկը գլխից է հոտում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7042

Մեկնաբանություններ