Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Համակարգված փրկարար ծառայություն է պետք ժողովրդին, ոչ թե՝ փրկիչ

Համակարգված փրկարար ծառայություն է պետք ժողովրդին, ոչ թե՝ փրկիչ
06.02.2025 | 10:19

Մուտացիայի ենթարկած մանիպուլյացիոն կեղծիքներից մեկն էլ այն էր, թե ժողովուրդը փրկիչ է փնտրում:

Ժողովրդին մի բան է պետք՝ նորմալ, մարդկային, օրինապահ և բարոյահենք կառավարություն: Փրկիչների անհրաժեշտությունն առաջ է գալիս, երբ այս որակի կառավարությունը բացակայում է, ժողովուրդն ընկղմվում է խնդիրների և փակուղիների հորձանուտի մեջ, ընդ որում, միայնակ փրկիչը, որպես կանոն, գամվում է սյունին, հետևաբար, համակարգված փրկարար ծառայություն է պետք ժողովրդին, ոչ թե՝ փրկիչ:

Մյուս կողմից, «լիդեր» և «փրկիչ» հասկացությունների միջև մեծ տարբերություն կա: Լիդեր անհրաժեշտ է բոլոր դեպքերում, երբ պետք է մասսաներ, խմբեր, կառույցներ, օղակներ և նմանատիպ ինստանցիաներ համախմբել: Լիդերը նա է, ով ստանձնում է բոլորի արդարացի շահերը համակարգողի և ներկայացնողի դերը և յուրօրինակ լոկոմոտիվ է դառնում բոլորի համար:

Ու՞մ է պետք անդադար աղավաղել մարդկանց և գործընթացների բոլոր բնական անհնաժեշտությունները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ