Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ մարզի հանրակրթական դպրոցների շենքերից 55-ը ջեռուցվում է գազով, 21-ը՝ փայտով: Տավուշի մարզի բնակավայրերը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացված են, սակայն հանրակրթական դպրոցների շենքերում վայտ օգտագործող վառարաններ են։ Փայտով ջեռուցվող դպրոցներում խնդիր է երբեմն դասասենյակներում տարածվող, դրանք մրոտող ծուխը, այրված փայտի մոխիրը տեղափոխելը, այդ դպրոցներում ինչպե՞ս են տաքացվում միջանցքները, մարզադահլիճը։ Պետբյուջեի ֆինանսները պարգևավճարներով և այլ ձևերով մսխող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գումարներ չի հատկացնում Տավուշի դպրոցներում բնական գազով աշխատող ջեռուցման արդիական համակարգեր տեղադրելու համար։
Ոսկան Սարգսյան