Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո երրորդ օրն անընդմեջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։               
 

Թուրքիա-Իսրայել տանդեմի բոլոր քայլերը տանում են Իրանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների

Թուրքիա-Իսրայել տանդեմի բոլոր քայլերը տանում են Իրանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների
17.12.2024 | 11:01

Այն, որ 2020-ի 44-օրյա պատերազմից կամ ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո նոր ռազմական գործողությունների վտանգը չի չեզոքացվել, մշտապես բարձրաձայնել եմ։ Այն, որ Բաքվի բռնապետն անընդհատ սուր է ճոճում գլխներիս՝ այս կամ այն հարցի լուծումը ստանալու համար, դա էլ է փաստ։ Ժամանակ առ ժամանակ նոր ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծացել-նվազել է՝ կախված ինչպես մեր վարած քաղաքականությունից, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակից։

Հիմա Մերձավոր Արևելքում դեպքերն այնպես են զարգացել, որ պետք է Իրանին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, այժմ Թուրքիա-Իսրայել տանդեմի բոլոր գործողությունները տանում են Իրանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների։ Որքան էլ Թուրքիան ցույց տա, թե Իսրայելի հետ թշնամի է, միևնույն է, իրենց գործողությունները մեկը մյուսին լրացնող են։ Վերադառնանք մեր տարածաշրջան. Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների սկսման դեպքում չի բացառվում, որ միաժամանակ նաև ՀՀ-ի դեմ Ադրբեջանը սկսի գործողություններ, նույնիսկ հնարավոր է, որ առանց Իրանի դեմ գործողությունների դա լինի։ Այսինքն, Իրանին հասցնեն մի այնպիսի իրավիճակի, որ ոչինչ չկարողանա անել, երբ ՀՀ-ի դեմ գործողություններ լինեն, չկարողանա անել, որպեսզի ինքն էլ չներքաշվի պատերազմի մեջ։ Իսրայելը մի նոր, վտանգավոր քայլ արեց, որը նախադեպային կարող է դառնալ ու ամեն ինչ փոխել տարածաշրջանում։ Սիրիայում նա խախտեց բոլոր տեսակի պայմանագրերն ու պայմանավորվածությունները, որոնք կային 1970-ականներից, և իր համար սկսեց գծել նոր սահմաններ։ Ի դեպ, սրա մասին նա բացահայտ նաև հայտարարեց՝ առանց կաշկանդվելու։ Սիրիան դարձավ Սիրիա նրա համար, որ այլևս չուներ բանակ, որ այլևս իրենից ոչ մի ուժ չէր ներկայացնում։

Կրկին գամ մեր տարածաշրջան. մեր բանակի ամեն մի մազաչափ հաջողությունը, վերազինումը, ուժեղացումը մեկ սանտիմետրով հետ է պահում Ադրբեջանին մեզ վրա հարձակվելու մտքից։ Որքան ուժեղ լինի բանակը, այնքան հեռու կլինի պատերազմը, պատահական չէ, որ Ադրբեջանը դեռ շարունակում է ակտիվորեն զինվել ու զինվել։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ