ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Կա մի ուժ, որը կանգուն է պահում տիեզերքը

Կա մի ուժ, որը կանգուն է պահում տիեզերքը
31.10.2024 | 11:02

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ ուրիշի ցավ չկա, կա տիեզերական ցավին անհաղորդ հոգի, որ նույնն ա, ինչ դիակն՝ անձրևի տակ։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ խելագարությունը բանտարկված հոգու ազատագրումն ա, ու ազատությունից մրսող հոգին նման ա վանդակում բանտարկված գայլի, որը սարսափով նայում ա դաշտերում վազող իր ցեղակցին։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ պատերազմում տարած հաղթանակն ընդամենը արդարացված պարտություն ա։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ թռչելու համար թևեր պետք չեն, այլ պետք ա, պարզապես, վայր ընկնելու վախը հաղթահարել։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ չարությունը չարիք ա քո չարչարված հոգու համար։

Կգա մի օր, ու դու կհասկանաս, որ ամբողջ տիեզերքում մի ուժ կա, որը կանգուն ա պահում տիեզերքն ու չի թողնում մոլորակներին, աստղերին ու գալակտիկաներին ցաքուցրիվ լինել, էլեկտրոններին, նեյտրոններին ու պրոտոններին՝ դուրս գալ ատոմից ու քայքայել նյութը․ դա ձգողականության ուժն ա, որը մարդկային լեզվով կոչվում ա սեր։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9805

Մեկնաբանություններ