ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աշխարհի հզորներն օգտագործում են սեփական երկիրը քանդողներին

Աշխարհի հզորներն օգտագործում են սեփական երկիրը քանդողներին
04.04.2025 | 10:28

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում. նա տարեկան կստանա 197 հազար եվրո աշխատավարձ։ ՀՖՖ-ն Արմեն Մելքիբեկյանի «փայլուն» ղեկավարելու հետևանքով Հայաստանի հավաքականը դուրս մնաց աշխարհի հավաքականների լավագույն հարյուրյակից։ Եթե Նիկոլ Փաշինյանը նոր կապիտուլյացիա ստորագրի, Ադրբեջանին միջանցք տա, Երևանում մի թաղամաս տրամադրի «վերադարձող» ադրբեջանցիներին, նրա «համարձակ, խիզախ» արարքների համար խաղաղության Նոբելյան մրցանակ կտան։

Աշխարհի հզորներն օգտագործում են սեփական երկիրը քանդողներին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3951

Մեկնաբանություններ