ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ՏԻԿԻՆ ԱԼԻԵՎԱՆ ԳՐՈՀՈՒՄ Է

ՏԻԿԻՆ ԱԼԻԵՎԱՆ ԳՐՈՀՈՒՄ Է
20.09.2011 | 00:00

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Փարիզում միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե 1901-ից աշխարհի նավթի արտադրության 50 տոկոսը իրականացվում է Ադրբեջանի հայտնի ընկերությունների («Նոբել», «Շելլտրանսպորտ», «Ռոտշիլդ Բանքինգ Հաուզ»), աջակցությամբ։ Քանի որ վերջիններս համարվում են իսրայելամետ, ինչպես նաև ողջ Եվրոպայի ստվերային տանիքը, փաստորեն, Մեհրիբան Ալիևան նշում է, որ որպես քաղաքական կացութաձևի էլիտար խումբ, իրենք գտնվում են ռոտշիլդյան համակարգի ներսում։ Սա ասվում է Փարիզում, որտեղ երկու համաշխարհային կացութաձևերը` ֆրանսիական և անգլո-սաքսոնական ուղղությունները, կռիվ են տալիս։
Հետաքրքիր է, որ այս ամենի մասին բարձրաձայնվում է Սարկոզիի տարածաշրջան այցի նախօրեին։ Նկատենք, որ տեսակետ կա, թե այս այցից հետո հնարավոր է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևից փոխանցվի Սարկոզիին։ Մեհրիբան Ալիևայի այս քայլն ուղղակիորեն կապվում է Սարկոզիի այցի և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ադրբեջանամետ լոբբինգի հետ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ