ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արձակուրդից հետո

Արձակուրդից հետո
11.05.2012 | 00:00

Կառավարության երեկվա նիստն իր նախնական «տեսքին» էր վերադարձել։ Նախարարները «տանջալից արձակուրդից» վերադարձել և զբաղեցրել էին իրենց տեղերը։ Առաջինը զեկուցեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Եթե գյուղնախարարի խոսքը գործ դառնա, ապա պետք է, որ մայրաքաղաքում անտառածածկ տարածքները շատանան։ Գործադիրը հաստատեց անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից անտառների հիմնման 30 մլն արժողությամբ ծրագիրը։ Նախարարը մանրամասնեց. «Աշխատանքներն ուղղված են լինելու «Էրեբունի» անտառապետության 51 հա տարածքից 31 հա-ի վրա անտառապատման աշխատանքների ծրագրավորմանը, ոռոգման համակարգի ստեղծմանը, ցանկապատմանն ու անտառապատմանը»։ Մեկ այլ որոշմամբ հաստատվեց Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով 475 գլուխ տոհմային երինջների ձեռքբերումը։ Այս գործի անխափան իրագործումը կարևորեց վարչապետը. «Վճարումները չուշացնեք, որպեսզի կարողանանք ապահովել գործընթացի շարունակականությունը»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ