ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք

Գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք
10.10.2024 | 15:19

- Գաղթ, գաղթ, էսօրվա գաղթը որտե՞ղ ա։

- Լիբանանում։

- Գաղթի մեթոդները կատարելագործվել են։ Մարդիկ էլ ոտքով չեն ընկնում անապատները՝ սոված-ծարավ, հիմա մեքենաներով են գաղթում՝ ասֆալտապատ ճանապարհով, հետներն ուտելիք են վերցնում, տաք շոր, ջուր, փող, զարդ-մարդ։ Սա կարելի ա կոչել գաղթ-կոմֆորտ կամ հարմարավետ դժոխք։ Էսօր մարդկանց ճակատագրերն էլ ճռռոցով չեն փշրվում, այլ փափուկ, անձայն փխլվում են՝ ավազե ամրոցի նման։ Բա վաղվա գա՞ղթը որտեղ ա լինելու։

- Եսի՞մ, որտեղ՝ կրակեն։ Հիմա զենքը շատ ա, ամեն տեղ էլ կարող են սկսել կրակել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11872

Մեկնաբանություններ