Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

ԴԱԼԻՆ ԵՎ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԴԱԼԻՆ ԵՎ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
01.07.2011 | 00:00

Շուտով Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես, կներկայացվի 160 աշխատանք` նվիրված սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, Լեոնոր Ֆինիին, Ջորջո դե Կիրիկոյին:
Կցուցադրվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիաները)` «Արժիլե» պատկերասրահի (Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: «Արժիլե» ընտանիքին է պատկանում նաև Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն, որից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում:
Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաև այն հայ նկարիչների ստեղծագործությունները, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել այդ ուղղությանը` Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով և այլք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ