Այս կիրակի Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Մարզի նույնանուն գյուղում՝ Գեղարքունիքում, գրանցված միակ թեկնածուն գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կարապետ Ասատրյանն է, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի:
Նույն մարզի Լճափ գյուղում ընտրական կրքերն ավելի թեժ են լինելու: Այստեղ կոալիցիան պառակտված, ավելի ճիշտ, եռատված է հանդես գալիս: Իրար դեմ են դուրս եկել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Հայկ Սիմոնյանը, ԲՀԿ-ական Կառլեն Հակոբյանը և ՕԵԿ-ական Գնել Գևորգյանը: Թե կոալիցիոն գործընկերներից ով հաղթանակ կտոնի, կերևա մի քանի օրից, թեև փորձը ցույց է տալիս, որ գործող գյուղապետերը սովորաբար կրկին վերընտրվում են: Այնպես որ, ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, նորից առաջ է անցնելու:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ