Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՉԽԱՌՆԵՆՔ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ ԵՎ ՈՒՂՂԱՀԱՅԱՑԸ

ՉԽԱՌՆԵՆՔ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ ԵՎ ՈՒՂՂԱՀԱՅԱՑԸ
05.10.2010 | 00:00

Պարզվում է` ներիշխանական գզվռտոցն ընդամենն արտաքուստ է հանդարտվել: Գիտեինք, որ ՀՀԿ բունտարների «վոժդն» անձամբ ներկայացել է Սերժ Սարգսյանին, հավատարմության երդումներ է տվել, ծիսական «տամ-տամներ» արտաբերել, և այդ ամենը` թե «հպարտ մենության» մեջ, թե հրապարակավ (տե՛ս «Ախթամար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի մասին մեր նյութը):
Բայց քանի որ «միտեժնիյ դուխը» (բա՜րձր է հնչում) այդպես էլ հանգիստ չի տալիս բունտարների փոքրիկ համագոյակցությանը, նրանք վերին էշելոններից վար իջել, հասել են (դե, ո՜չ, ոչ «դո սապոգա», այլ նույն եռանդով, նույն ինտրիգայնությամբ և ոգևորությամբ) ներքևի շարքեր, իսկ իրականում շարունակում են պայքարել «նույնների» դեմ, սակայն արդեն (իրենց կարծիքով) «մթության քողի տակ», առավել նուրբ, դիվանագետ ու փոփոխված ֆորմատով:
Հիշենք, որ հայտնի փորձագետներից մեկն օրերս գլխով ցուցանեց ԱԺ «տարածքները»` տեսակետ հայտնելով, որ հատկապես այնտեղից են իջեցվում Սեյրան Օհանյանի, իմա` բանակի դեմ պայքարի «դիրեկտիվները»: Ըստ նույն փորձագետի` Ս. Օհանյանին մինչ այդ նրբորեն առաջարկ է արվել համագոյակցել իրենց` «բունտարական» շարքերի հետ, սակայն Օհանյանը, քաղաքագիտորեն և հայեցի ասած, «պասլատ» է արել նրանց: ՈՒստի վերջիններս խուլ պայքար են սկսել նրա դեմ` գերխնդիր ունենալով Օհանյանին անպայման տարհանել իր պաշտոնից, և այնտեղ «դնել» սեփական մարդուն:
Չմոռանանք, որ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է, և «կետային» պայքարը բանակի դեմ առաջին հերթին ուղղված է ոչ թե Օհանյանի, այլ, փաստորեն, Սերժ Սարգսյանի դեմ:
Հաջորդ թիրախային «կասկադն» առնչվել է ԿԳ նախարարությանը: Առավել ստույգ` Արմեն Աշոտյանին: Չմոռանանք, որ այս դեպքում էլ կառավարության ղեկավարը վարչապետն է:
Հարցն էլ վերաբերել է մեծ հասարակական հնչողության թեմայի` օտարալեզու դպրոցների բացմանը:
Ընդհանրապես, փայ մտնելը Հովիկ Աբրահամյանի համար, ինչպես համոզված է մեզ հետ զրուցող փորձագետը, ոչ թե սովորություն ու երկրորդ բնավորություն է, այլ գենետիկա, և չի բացառվում, որ շատ դեպքերում նա չի էլ ուզում, բայց... ստացվում է (զորօրինակ` Մելիք Գասպարյանի ունեցվածքի վերջին կլանումը): Եվ եթե փոխվարչապետ եղած ժամանակ տնտեսական ոլորտում փայ մտնելը բոլոր ոլորտներում (ըստ փորձագետի, ինչ շարժում ես հայաստանյան տնտեսական դաշտում, ամեն տեղ նա «ներկա» է) անցավ աննկատ (կամ` թույլ տվեցին), ապա քաղաքական ոլորտում (ուր խելք պետք չէ` ըստ հայտնի չափաբանության) բան չի ստացվում. հիշենք ամնիստիայի շուրջ պատմությունը, երբ վերջինս առաջ ընկավ ու ամնիստիայի մունդիրը փորձեց քաշել իր վրա: Կամ, երբ ցանկացավ դառնալ ՀՀԿ առաջին տեղակալ` քաղաքականության գծով:
Իսկ օտարալեզու դպրոցների մասով «փայամտնումն» ունեցել է երկու շերտ. գեոքաղաքական (կամիկաձեի, համատեղելիությամբ էլ Հունան Ավետիսյանի հանգույն` փորձ է արվել արդար դոշը դեմ տալ դզօտին, որպեսզի հանկարծ Դիլիջանում և այլուր անգլերեն ընդամենը երկու դպրոց չբացվի, և դա այն դեպքում, երբ նույնիսկ Իրանում նման դպրոցներ են գործում, նման դպրոցներ համատարած առկա են Ադրբեջանում և Վրաստանում. որպեսզի մայր-Ռուսաստանը գնահատի այդ տիտանական աշխատանքը` անձնազոհ «փայամտնումը»` մի կողմից), մյուս կողմից էլ` փորձ է արվել հասարակության աչքում «սիրո՜ւն, ջահել, թոթոլ», համատեղությամբ` հայրենասեր, լեզվասեր, գրագետասեր, խելքասեր երևալ, և թույլ չտալ` «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ տեղի ունենան: Ասել է` այն, ինչի համար պայքարում էին լայն մասսաները, իսկ կառավարություն «կոչվածը» ոչ մի կերպ չէր կարողանում լուծում գտնել:
Բանը եղել է այսպես. նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Հովհաննես Ա-ն հարց է բարձրացրել առ այն, որ կարելի է օտարալեզու դպրոցներ բացել` ձեռք չտալով «Լեզվի մասին» օրենքին, և «բացվածքը» կարգավորել «Հանրակրթության մասին» օրենքով: ՈՒ քանի որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, Սերժ Սարգսյանն Արգամիչի «գյուտին» «ասել ա` հա՜»:
ԱԺ-ն կազմակերպել է լսումներ` հարկ չհամարելով կառավարությանն ու Աշոտյանին տեղյակ պահել, թե` բա չես ասի, հեր օրհնած, նախագահի հետ պայմանավորվածություն կա` «ըսենց-ըսենց ու ընենց», էս դիրքերից պետք է հարցը «լսեցըցվի», քննարկվի լայն մասաների հետ` լսումների ժամանակ:
Աշոտյանը պարտաճանաչ եկել է լսումների ու անակնկալի եկել, երբ տեսել է, որ Արգամիչը` ոսկեղենիկ հայերենով «րեչ» է արտաբերում առ այն, որ... հասկացաք` «գլոբալիզացիոն աշխարհում, կրթությունն ազգային հենքի վրա... մեր պատասխանը Չեմբեռլենին»:

Ի բնե «քաղաքական խելք» ունեցող Աշոտյանը շատ արագ, օդում բռնել է խաղը և նույնքան էլ համակարգված դիրքավորվել, անմիջապես կողմ դարձել ու թե` այո, իհարկե, անշուշտ, անվերապահ մենք` կառավարությունը, նախագահը, ԱԺ-ն հարցը կլուծենք առանց «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, այնպես, ինչպես պահանջում է բողոքի դուրս եկած հանրությունը, իհարկե, այլ կերպ չի էլ կարող լինել, և այդպե՜ս շարունակ:
Տեսնելով, որ կառավարությունը, ի դեմս ԿԳ նախարարի, արագ կողմնորոշվել և խաղը փայլուն առաջ է տարել, մունդիրն ու վերմակը տեղափոխելով իր վրա` հանրության «համակրանքով» հանդերձ` «իմիջաբարձրացման» նախաձեռնությունն ԱԺ-ից խլելով և հավասար, հորիզոնական դիրքերից հանդես գալով, հաջորդ օրը «համապատասխան» հրահանգով Գալուստ Գրիգորիչը նոր պարտիա է սկսել, փորձելով կրկին նախաձեռնությունը վերցնել ԱԺ ձեռքը և նոր իմիջային դիրքագրավում կատարել, ասելով, որ իրենք շարունակում են (հիշո՞ւմ եք էն անեկդոտը` «ձեր տատիկը շարունակում է մահանալ») բանակցությունները կառավարության հետ, որպեսզի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ չլինեն. «Մենք փորձել ենք համախումբ ձևով, նաև ես և ԱԺ նախագահը...»:
Էստեղ արդեն երիտասարդ Աշոտյանի նյարդերը չեն դիմացել և նա անցել է վաբանկ պատասխանի, ասելով, որ ոչ մի բանակցություն ԱԺ նախագահը վարչապետի հետ չի վարում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ համապատասխանաբար ոչ մի զրույց իր հետ չի վարում: Այնպես որ, աբսուրդ է բանակցությունների մասին խոսելը, այն էլ այդպես` հրապարակավ խոսելը:
Իսկ բանակցությունների մասին խոսվում էր, որ «ցուցանվեր», թե վարչապետն ու կառավարությունը չե՞ն կատարել նախագահի հետ պայմանավորվածությունը:
Եվ հետո` ի՞նչ ասել է նման հրապարակային քննարկումը, երբ բոլորն էլ նույն` ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ էին, և կարող էին եթե ոչ անգամ հեռախոսով, ապա գոնե հինգշաբթի օրերին տեղի ունեցող ՀՀԿ գործադիրի նիստի ժամանակ քննարկել այդ «ցավոտ»` բանակցային հարցը և ջուր չլցնել առանց այն էլ ի սկզբանե քաղաքական քննարկման առարկա դարձած խնդրի վրա` «ցուցանելով», որ առավոտներն առանձնապես խաղաղ չեն ՀՀԿ կողմերում, և հանուն մի երկու «դիվիդենդի», թույլ չտային ջինը շշից դուրս գա:
Չնայած ոնց ասում են` «не было бы счастье, до несчастье помогло»: Բուլգակովին հիշո՞ւմ եք: Իր Վոլանդին է՞լ: Ապրած կենաք: Վոլանդի «սկզբունքի» մասին է խոսքը: Այո, այս Վոլանդն անում է փիս-փիս (մեղմ ասած) բաներ, սակայն արդյունքում և հետևանքում բոլորովին այլ բաներ էին ստացվում:
Պետք է նկատել, որ, այո, «փայ» մտնելու այս հիասքանչ գործընթացը մշտապես և բոլորովին հակառակ էֆեկտի է ծառայում: Վարդան Այվազյանի և մնացյալի «շտուրմը» Երիցյանի վրա ավարտվեց նրանով, որ Երիցյանը, որը պետք է հանվեր պաշտոնից, ավելի ամուր «նստվեց» իր աթոռին: ՈՒ դեռ երկար «կնստեցվի»: Նույն պատճառով:
Դրանից առաջ էլ ՀՀԿ առաջին քաղտեղակալ դառնալու ցանկությունը հանգեցրեց նրան, որ վարչապետը յուր թիմով ՀՀԿ-ացվեց ամբողջովին` կարծես թե դառնալով ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին «մայկայի» հավակնորդը ևս:
Պաշտպանության նախարարն առկա քննադատությունների արդյունքում շատ հետաքրքիր վերադասավորություններ իրականացրեց այս օրերին: ՈՒ դեռ կիրականացնի:
Ինչ վերաբերում է Աշոտյանին, տեսնենք` նա ինչ «ձեռքբերումներ» և դիվիդենդներ կունենա ԱԺ-ի այս զարգացումների արդյունքում:
Հա, ի միջի այլոց. էն Քենեդի՞ն ինչի մեռավ:
Էն Մեդվեդևն ինչի՞ անվստահություն հայտնեց Լուժկովին:
Հորիզոնականն ու ուղղահայացն իրար խառնելու համա՞ր:
Ծը՜ն-ծը՜ն-ծը՜ն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ