Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ»

«ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ»
15.07.2011 | 00:00

Մեկնարկել է «Գեղեցիկ Երևան» ծրագիրը, որի նպատակը Երևանի քաղաքային միջավայրի բարելավումն է:
Ծրագիրը նախատեսում է հուշարձանների պատվանդանների ու նրանց հարակից տարածքների բարեկարգում և լուսավորում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի արտաքին տեսքի վերանորոգում և քաղաքապետարանի ու ՄԱԶԾ-ի (ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանց) համատեղ ընտրած թաղամասում փորձնական ծրագրի իրականացում:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ մայրաքաղաքի բարեկարգված տեսքը տրամադրություն է ստեղծում, ներդրողների մեջ ավելի մեծ լավատեսություն է առաջացնում, ազդում է զբոսաշրջիկների ու երևանցիների տրամադրության վրա:
Քաղաքի «կոսմետիկ» լուծումները, սակայն, կապված փողոցային առևտրի դադարեցման հետ, դժգոհության մեծ ալիք բարձրացրին: Հուսանք, «Գեղեցիկ Երևան» ծրագիրը, որ տևելու է երկու տարի, և որի մեկնարկն արդեն տրված է, կավելացնի ժպտացող դեմքերը մեր մայրաքաղաքում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ