ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բոլոր հյուրանոցները զբաղված են

Բոլոր հյուրանոցները զբաղված են
01.05.2012 | 00:00

Ստեփանակերտում և Շուշիում մայիսի 7-10-ին ազատ հյուրանոցային համար կամ վարձով բնակարան գտնել հնարավոր չի լինի. դրանք բոլորը նախապես ամրագրված են։ Պարզվում է՝ Լեռնային Ղարաբաղում առաջիկա եռատոնին լրջորեն են պատրաստվում։ Ինչպես հայտնի է, մայիսի 9-ին Ստեփանակերտում անցկացվելու է զորահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձերին։ Զորահանդեսին մասնակցելու են Ղարաբաղի պաշտպանության բանակի հետևակի, զրահատանկային զորքերի, հակաօդային պաշտպանության, հրետանային ստորաբաժանումներ։ Ներկայացվելու են տարբեր զինատեսակներ և զրահատեխնիկա։ Զորահանդեսին մասնակցելու են ինչպես պաշտպանության բանակի, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, փրկարար ծառայության, ԼՂՀ ազատամարտիկների միության ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։ Զորահանդեսը յուրահատուկ հաշվետվություն է քսանամյա ձեռքբերումների ու բանակի ներկայիս վիճակի մասին:

Տոնական միջոցառումներին սպասվում են մեծաթիվ բարձրաստիճան հյուրեր (նաև այլ երկրներից)։ Ինչպես նշեցին ԼՂՀ մայրաքաղաքի հյուրանոցների աշխատակիցները, ապրիլի կեսերից արդեն կառավարությունից տոնական օրերին համարներ չտրամադրելու հրահանգ էր իջեցված։ Նրանք խորհուրդ տվեցին դիմելու Ստեփանակերտից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունու հյուրանոց, գուցե այնտեղ հնարավոր լինի ազատ տեղ գտնել։

Ստացվում է՝ հասարակ հայաստանցին ուղղակի չի կարող մասնակցել արցախյան տոներին. դրանք միայն կառավարական հյուրերի համար են։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ