ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Գիտի խաղալ. շախմատ

Գիտի խաղալ. շախմատ
04.05.2012 | 00:00

«Իմ հարաբերություններն իշխանության հետ միանշանակ չեն,- տևական լռությունից հետո երեկ վերջապես խոստովանել է էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանը` հարցազրույց տալով իր բարեհաճությունը վայելող MEDIAMAX գործակալությանը:- Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն (իշխանությունը- Լ. Մ.) հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաև նախագահին»:

Թե ինչ է պատասխանել գործող նախագահն իր նախորդին` «ուղիղ», դժվար չէ ենթադրել, հատկապես աչքի առաջ ունենալով այն հայտնի իրողությունը, որ ներկա ժամանակով քննադատության սիրահար են նրանք, ովքեր լուրջ խնդիրներ ունեն անցյալ կատարյալ ժամանակի հետ: Հարցազրույցի «նրբին մասերը» թողնելով խորիմաստ վերլուծության սիրահարներին (մենք դրանց կանդրադառնանք մայիսյան տոներից հետո), կանգ առնենք ընդամենը վերջաբանի վրա: «Մեր քաղաքագիտական բառապաշարը հարստացավ շախմատից փոխառված բազմաթիվ տերմիններով։ Եթե դիտարկենք այդ համատեքստում` ի՞նչ խաղ է այժմ ընթանում, և ինչպիսի՞ դերակատարություն ունեք այդ խաղում Դուք»,- հարցնում է լրագրողը: «Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության կեսը»:

Դե ի՞նչ, հետաքրքիր համեմատություն է: Փաստորեն, Քոչարյանն էլ «շախմատ խաղալ» գիտի:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ