ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 
  • Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին

    Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին

    01.06.2012| 00:39
    Սիրիայի իշխանությունները Հուլա քաղաքում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրել են ապստամբների վրա: Ըստ իշխանությունների, ապստամբների նպատակը մեկն էր. հրահրել միջազգային հանրության միջամտությունը սիրիական հակամարտությանը:
  • Քառակողմ տեսաքննարկումը  Քեմփ-Դևիդում

    Քառակողմ տեսաքննարկումը Քեմփ-Դևիդում

    31.05.2012| 02:00
    ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ երեկ, մայիսի 30-ին Քեմփ-Դևիդում քննարկել են Եվրոպայում տնտեսական իրավիճակը և սիրիական ճգնաժամը: Մինչ այդ նախագահ Ասադին սիրիական ընդդիմությունը 48-ժամյա վերջնաժամկետ էր տվել՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի իրականացման համար: Չիրականացման դեպքում ընդդիմությունը սպառնում էր ,հետևանքներովե:
  • Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ասադին

    Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Ասադին

    31.05.2012| 00:28
    Ազատ սիրիական բանակի (FSA) ապստամբները Բաշար Ասադի կառավարությանը 48 ժամ են տվել` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ներկայացրած կրակի դադարեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:
  • Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    30.05.2012| 06:12
    Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հետ է կանչվել Բաքու: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` հղում կատարելով Իրանում Ադրբեջանի դեսպանությանը, դիվանագետը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Թե ինչի հետ են կապված խորհրդակցությունները, չի հաղորդվում:
  • Արևմուտքը վտարում է սիրիացի դիվանագետներին

    Արևմուտքը վտարում է սիրիացի դիվանագետներին

    30.05.2012| 01:03
    Սիրիայի Հուլա բնակավայրում ավելի քան 100 խաղաղ բնակչի սպանությունից հետո արևմտյան պետությունները հայտնում են իրենց երկրներից սիրիացի դիվանագետների վտարման մասին: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Կանադան, Ավստրալիան, Նիդերլանդները և Շվեյցարիան:
  • Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին

    Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն իր ներքին գործերին

    30.05.2012| 00:38
    Վենեսուելայի Ազգային ասամբլեան երեքշաբթի ընդունել է հայտարարություն, որով անթույլատրելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին: Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների զեկույցում Կուբան և Վենեսուելան մեղադրվում են այլախոհներին հետապնդելու, հիմնական ազատությունները սահմանափակելու և քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար:
  •   Իսրայելը փորձում է լարվածություն մտցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում

    Իսրայելը փորձում է լարվածություն մտցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում

    29.05.2012| 06:46
    Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը շեշտել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները սրելու ուղղությամբ:
  • Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ

    Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ

    29.05.2012| 02:27
    ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սիրիայում շարունակվում են Հուլայում ավելի քան 100 խաղաղ բնակիչների սպանության հետ կապված բողոքի ակցիաները:
  • Նախընտրական կրքեր Եգիպտոսում

    Նախընտրական կրքեր Եգիպտոսում

    29.05.2012| 02:18
    Մայիսի 29-ին ցուցարարների խումբը հարձակվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի գրասենյակի վրա: Նշենք, որ վերջինս անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
  • Ընդդիմադիրների բազմահազարանոց հանրահավաք Թբիլիսիում

    Ընդդիմադիրների բազմահազարանոց հանրահավաք Թբիլիսիում

    27.05.2012| 23:35
    Կիրակի օրը Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որի առաջնորդը միլիարդատեր, գործարար Բիձինա Իվանիշվիլին է։ Ինչպես հաղորդում է BBC-ին, հանրահավաքի մասնակիցների թիվն անսպասելի մեծ էր նույնիսկ կազմակերպիչների համար։