Մոսկվայի հայտնի «Արարատ Հայաթ» ռեստորանը, որը հիմնականում հիշատակվում է որպես ռուսաբնակ մեծահարուստների և հայ պաշտոնյաների հավաքատեղի, ինչպես նաև ունևոր հայերի զավակների հարսանյաց հանդեսի սրահ, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է ԱԺ պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանի եղբորը, բայց իրականում, ինչպես նշում են, «գլխին» կանգնած է հենց պատգամավորը:
Չնայած վերջին շրջանում շատ է խոսվում, թե հայ գործարարներն իրենց կապիտալը Հայաստանից դուրս են տանում, սակայն այս պատգամավորին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Սարգսյանները որոշել են դրսից ստացած եկամուտները Հայաստանում ծախսել: Ասել է՝ վերջիններս մտմտում են նոր բիզնես գործունեություն սկսել այստեղ, իսկ թե որ ոլորտում, մեզ դեռևս չհաջողվեց պարզել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ