Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
15.05.2012 | 00:00

Մայիսի 15-19-ին, առավելապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ` 18-23 մ/վրկ քամի: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կբարձրանա, ընդհանուր առմամբ, 2-3 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +2 +7, ցերեկը` +14 +19, ցածրադիր մասերում` գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +19 +24, Լոռիում` գիշերը՝ +4 +9, ցերեկը` +17 +21, Տավուշում` գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +18 +23, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +8 +13, ցերեկը՝ +22 +26, Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +24 +28, և նախալեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +19 +23 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, ինդեքսը` 5 (5), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 65-86 տոկոսի սահմաններում:

Երևանում, մայիսի 15-19-ին, գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +24 +26, երեկոյան կողմ` +10 +12 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ