Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«ՑՆՑԱԿԱԹՎԱԾ»

«ՑՆՑԱԿԱԹՎԱԾ»
25.10.2011 | 00:00

Կոալիցիայում սպասվող «ցնցումին» զուգահեռ առաջիկայում նաև ընտրական ցուցակներն են «ցնցակաթված» արձանագրելու: Բացի գործարար աշխարհի սանրում-մաքրումից, սպասվում է նաև «հին» դեմքերի դուրս մղումը խորհրդարանից: Այսինքն, նպատակ կա «թարմ» դեմքեր գործուղել ԱԺ, իհարկե, «թարմ» ուղեղներով:
Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում որոշել են, որ ավագ սերնդի պատգամավորներից ոմանք այլևս չեն ընդգրկվի կուսակցական ցուցակում: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, առաջինների թվում է լինելու ներկայիս խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ վերջինս ԳԽ-ի և ԱԺ-ի երկու գումարումների պատգամավոր է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ