ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Կփրկվի Մինասի «Հայաստան» որմնանկարը

Կփրկվի Մինասի «Հայաստան» որմնանկարը
08.05.2012 | 00:00

Սկսվել են Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան վերակառուցման աշխատանքները, որտեղ տեղակայված է Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը: Աշխատանքների ավարտից հետո, համայնքի մշակութային կենտրոնից բացի, կվերականգնվի և կփրկվի մեծ նկարչի ստեղծած արվեստի այդ եզակի նմուշը:

Աշխատանքները, որոնց իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 234 մլն դրամ, և կատարվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, կավարտվեն տարեվերջին:

Ինչպես մեր թղթակցին տեղեկացրին Շիրակի մարզի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինության ոլորտում ևս կիրականացվեն մոտ 860 մլն դրամի աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, տարբեր ֆինանսական աղբյուրներով, մարզում կկատարվեն մոտ 23 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ