ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ Է

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ Է
16.03.2012 | 00:00

ՀԱԿ-ի գլուխը խառն է ոչ միայն համամասնական ցուցակով, այլև մեծամասնական «խնդիրներով»:
Պարզվում է` մշտապես փողի դեֆիցիտ ունեցող ՀԱԿ-ում որոշել են «վերցնել ամբողջը և հիմա»: Այն է` երեսուն ընտրատարածքում մեծամասնականով թեկնածուներ առաջադրել: 10-ական թեկնածու կառաջադրեն «Հանրապետություն» կուսակցությունն ու ՀՀՇ-ն, «Այլընտրանքից» մեծամասնականով կառաջադրվեն Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը, Դավիթ Մաթևոսյանը: Մեծամասնականով կառաջադրվի նաև Պետրոս Մակեյանը:
Փորձագետները տեղեկացնում են, որ այս «պրոյեկտի» կնքահայրն ընտրական տեխնոլոգիաների «պապ», 1995, 1996-ի ընտրությունների «նավապետ» Գագիկ Ջհանգիրյանն է: Տեխնոլոգիան ունի ջհանգիրյանական երկու բաղկացուցիչն էլ` «կույս մնալ» և «հաճույք ստանալ»: Բանն այն է, որ փողը, որը հարկավոր է մեծամասնականի բոլոր կարգի ծախսերի համար, տալու է ՀՀԿ-ի «կոնկուրենտ ֆիրման» (ո՞վ տվեց ԲՀԿ-ի անունը, ոչ ոք): Բայց էստեղ փորձագետների կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, որ ՀԱԿ մեծամասնականների մի մասն ընթացքում, հասկանալի տեխնոլոգիայի կիրառումից հետո, հետ կքաշվի, իսկ մյուս մասը կպայքարի մինչև վերջ` ԲՀԿ-ի փոխարեն ջարդելով ՀՀԿ էլեկտորատին:
Վատ չի մտածված. հարկավորը պետք է մատուցել երկու Գագոներին էլ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ