Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Փոխնախարարները գերադասում են լռել

Փոխնախարարները գերադասում են լռել
04.05.2012 | 00:00

«Օրենք չեմ խախտում և կառավարության շենքի ներսում ընտրությունների հետ կապված մեկնաբանություններ չեմ անում կամ գնահատականներ չեմ տալիս` թե՛ առհասարակ, թե՛ մասնավորապես»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, երբ փորձեցինք ճշտել ընտրարշավի վերաբերյալ նրա գնահատականը։

Այն, որ մայիսի 4-ին ավարտվում է ընտրարշավը, ակնառու էր նաև կառավարության երեկվա նիստում։ Կառավարությունը ներկայացնում էին հիմնականում փոխնախարարները։ Եվ որպեսզի մեր նպատակը` հարցախույզի միջոցով ճշտել նախարարների գնահատականը ընտրարշավի ընթացքի մասին, սոսկ նպատակ չմնա, հարցն ուղղեցինք փոխնախարարներին։ «Չգիտենք, մենք նման հարցերի չենք պատասխանում»,- ասում էին խոսքները մեկ արած և շտապ հեռանում շենքից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ