Սյունիքի Քաջարան գյուղում սկսվել են 12-րդ դարում կառուցված Սբ. Հակովբ եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզպետարանից, եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային արժեքի (37 մլն դրամ է) 20 մլն-ը տրամադրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, մնացածը գյուղացիները ձեռք են բերել գործարարների ու բարերարների աջակցությամբ: Շինարարական աշխատանքները, որոնց նախագիծը հաստատել է ՀՀ մշակույթի նախարարությունը, և որոնք իրականացնում է «Հրակարսիմ» ՍՊԸ-ն, կավարտվեն տարեվերջին:
Ըստ նույն աղբյուրի, եկեղեցու հիմնանորոգումը հաջողությամբ է ընթանում և արդեն կատարվել են 12 մլն դրամի շինաշխատանքներ:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ