ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աբրահամյանական կարման

Աբրահամյանական կարման
01.05.2012 | 00:00

Նոր մանրամասներ են հայտնի դառնում Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի (Հովիկ Աբրահամյանի եղբոր` Արմեն Աբրահամյանի որդու) քսանամյա դստեր կատարած վրաերթի մասին. մայր ու աղջիկ պատրաստվել են «Ռենջ-ռովեր» մեքենայով տնից դուրս գալու. հարևանի երկու տարեկան յոթ ամսական երեխան սովետական` հին «թվի» հեծանվով կանգնած` մեքենայի շողշողացող համարներն է շոյելիս եղել. փոքրիկը ծնողների միակ զավակն էր, յոթ տարի երեխա չունենալուց հետո:

Երբ Ալլա Աբրահամյանը մեքենան գործարկել և փորձել է առաջ գնալ, ղռռոց է լսվել… Մայր ու աղջիկ անմիջապես երեխային տեղափոխել են հիվանդանոց:

Աբրահամյանների հարազատները պատմում են, որ Ալլան երեխայի մահվան մասին չի իմացել, և մի քանի օր շարունակ ասում էր, թե հենց երեխան հիվանդանոցից դուրս գրվի, ինքը նրա համար սովետական հեծանվի փոխարեն լավ, մեծ հեծանիվ է առնելու` շչակներով-բանով:

Աբրահամյանները հույս ունեն, որ իրենց երկար տարիների հարևանը չի բողոքի, էդ ժամանակ հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանի զարմուհու գործը կարճվի, պայմանականով ազատվի:

Հարևանի հետ «բարիշացման» գործին են լծվել ոչ թե Աբրահամյանները, այլ` «գյուղում տղերք կան, նորմալ-կարգին տղերք են, նրանք են էդ հարցով զբաղվում, կանեն». համոզված էր մեր զրուցակիցը:

Այդպես է եղել նաև Արմենի (Հովիկ Աբրահամյանի մեծ եղբոր անունն է) կնոջ` Արսենի մոր դեպքում. «Նա էլ մեկ տարի առաջ մարդ էր գցել ավտոյի տակ, ուղիղ վեց ամիս հիվանդանոցում պահեցինք` օրը երեսուն հազար դրամ էինք վճարում, ամեն ինչ անում էինք, բան դուրս չեկավ, էդ մարդը մի քիչ էլ ոնց որ էն չէր, իր հարազատներն էլ էին նրանից հոգնել. մեզ ասում էին` համ ինքն է տանջվում, համ դուք, լավ է դեղ սրսկեն, պրծնի, մենք թույլ չտվեցինք»:

Մի տխուր պատմություն էլ պատմեց մեր զրուցակիցը այս գերդաստանի հետ կապված. Ջոնիկը (Աբրահամյան) մի քանի տարի առաջ մայրուղու վրա մի գյուղացու էր վրաերթի ենթարկել, նա ևս մահացել էր:

Արմենը Ջոնիկի արածը վերցրել էր իր վրա, որովհետև «էդ ժամանակ Ջոնիկը պատգամավոր էր, Հովիկն էլ փոխվարչապետ էր, հեչ պետք չէր աղմուկ լիներ, ու հիմա ես մտածում եմ, որ Արմենի գլխին էկող էս բոլոր փորձանքների-բաների պատճառը հենց էդ է. պտի իր վրա չվերցներ, թողներ ոնց կա` ընենց, ըսենց շղթա դառավ»,- ցավով արձանագրում էր մեր զրուցակիցը։

Մի խոսքով` տխուր ստատիստիկա` բոլորի և, առաջին հերթին, Աբրահամյանների համար:

Կարմա:

Ոչինչ չես կարող անել (ցավով եմ գրում, հեչ ուրախանալու բան չէ):

Բայց կա նաև բանալի:

Զղջումով Աստծուն խնդրել, որ վերցնի այդ չարաբաստիկ կարման:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ