02.12.2024|
15:08
Կան մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանում շարժումները չեն հաջողվում առաջնորդ չլինելու պատճառով: Կան մարդիկ, որոնք ասում են՝ պատճառը ծրագիր չունենալն է: Ոմանք ասում են՝ ժողովուրդն է անտարբեր, ոմանք էլ ընդդիմությանն են մեղադրում: Ոստիկանական բռնապետություն են դարձրել մեր երկիրը՝ դա են համարում պատճառը շատերը: Կան մարդիկ, որոնք մատնանշում են այս բոլորը միասին, իսկ գուցե ա՞յլ պատճառ կա, գուցե մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն հարցերը լուծվում են մեր երկրի սահմաններից դու՞րս: