-
08.07.2012|
23:33
Մեկնարկեց աշխարհի լավագույն փառատոնների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:
-
08.07.2012|
22:51
ՈՒիմբլդոնի հերթական եզրափակիչն ավարտվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի փայլուն հաղթանակով: Բրիտանացի Էնդի Մարեյն, ով արդեն իսկ պատմություն էր դարձել ուիմբլդոնյան մրցաշարի եզրափակչում յոթանասունչորս տարվա ընդմիջումից հետո իր երկրի առաջին մասնակիցը դառնալով, չորս սեթում զիջեց ահեղ մրցակցին:
-
08.07.2012|
21:39
Մեր օրերի ճշմարիտ մտավորական, երգահան Վահրամ Թաթիկյանը Facebook սոցիալական ցանցով ահազանգում է իր բարեկամներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող Ոսկեվազ գյուղի տեղացի «քյոխվաները» հետևողականորեն հալածում են իրեն՝ նպատակ ունենալով հեռացնել ոչ միայն գյուղից, այլև Հայաստանից ընդհանրապես:
-
08.07.2012|
21:36
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին, ով ներկայացնում է «Մուսուլման եղբայրներ» շարժումը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել։
-
08.07.2012|
21:18
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի աջակցությամբ (ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների), ավարտվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծնարանային-վիրահատական և հետծննդյան բաժանմունքների հիմնանորոգման աշխատանքները:
-
08.07.2012|
19:42
Ինչպես հաղորդում են Նիգերիայի զինվորականները, Ջոս քաղաքի մերձակայքում գտնվող քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներից 37 մարդ է զոհվել։
-
08.07.2012|
19:37
Այս գիշեր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Վամոս» գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 10 մարդ։
-
08.07.2012|
13:45
Աֆղանստանի հարցով Տոկիոյում անցկացվող աշխատաժողովի մասնակից երկրները պայմանավորվել են 4 տարվա ընթացքում Աֆղանստանին հատկացնել 16 միլիարդ դոլար։
-
08.07.2012|
13:33
ՌԴ Կրասնոդարի երկրամասի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտարարել է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի տեղակալ Իվան Սենգերովը: Աղետի հետևանքով ավելի քան 12 հազար մարդ է տուժել։
-
08.07.2012|
13:15
2013 թ. հունվարի 1-ից խաղատները կտեղափոխվեն Ջերմուկ, Սևան, Ծաղկաձոր. նպատակը զբոսաշրջության զարգացումն է: